Էլեկտրական հիպերմեքենաների խորվաթական արտադրող Rimac-ը պաշտոնապես հայտարարել է նոր ռեկորդի մասին։ Նրա զարգացումն արագացել է մինչև անհավատալի 412 կմժ:
Գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը կարող է մոտ 400 միլիոն եվրո վաստակել՝ 2020 թվականին ցածր արժեքով ձեռք բերված գազի վերավաճառքից, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Mercedes-Benz-ը սկսել է Ֆորմուլա 1-ի բոլիդի ուժային համակարգով համալրված Mercedes-AMG One հիպերքարի արտադրությունը:
Lamborghini մեքենաշինական ընկերությունը նախապատրաստում է երեք նոր արտադրանք, որոնք կներկայացվեն մինչև 2022 թվականի վերջ, հայտնում է kommersant.ru-ն։
Նրանք պետք է վերակազմեին խորհուրդը եւ փոփոխություններ մտցնեին տնօրեններին ընտրելու քաղաքականության մեջ: Առաջարկի համաձայն, յուրաքանչյուր տնօրենի լիազորությունների ժամկետը պետք է երեքից կրճատվեր մինչեւ մեկ տարի, բայց Tesla-ն այն կրճատել է մինչեւ երկու:
Չինական Baidu տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Apollo RT6 անօդաչու էլեկտրական մեքենան, որը համալրված է հինգ հնարավորից չորրորդ մակարդակի (L4) ինքնավար վարման տեխնոլոգիայով։
Մեկ մոնիտորից կառավարվող, խելացի, ժամանակակից․ ցանկալի մեքենաները արդեն ներկայացված են Երևանում։ Բացվել է «Տեսլա Էներջի» էլեկտրամոբիլների ավտոսրահը. այստեղ են աշխարհահռչակ «Տեսլա» էլեկտրամոբիլների բոլոր մոդելները:
Hyundai Motor Group հարավկորեական ավտոարտադրողը հաստատել է ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների գործարանի կառուցման վերաբերյալ հաղորդագրությունները:
Toyota Motor Corp.-ը մայիսին Ճապոնիայի ութ գործարաններում աշխատանքը մինչեւ վեց օր ժամկետով կդադարեցնի դետալների հետ կապված խնդրի պատճառով, որը պայմանավորված է չինական Շանհայում երկարատեւ լոքդաունով: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ճապոնական ավտոկոնցեռնին:
2022 թվականի ապրիլին Ռուսաստանում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքները տարեկան չափմամբ ընկել են 78,5 տոկոսով կամ 2,7 անգամ, հասնելով 32 հազար 706-ի՝ 2021 թվականի ապրիլի 151 հազար 964-ի դիմաց, ցույց են տվել Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի (ԵվԲԱ) ավտոարտադրողների կոմիտեի տվյալները:
Բավարական BMW ավտոընկերությունը ներկայացրել է թարմացված առաջատար քրոսովերը՝ BMW X7-ը, գրում է 5koleso.ru-ն:
Ford Mustang-ը կրկին դարձել է ամենամեծ պահանջարկ ունեցող սպորտային ավտոմեքենան աշխարհում: 2021 թվականի վերջին S550 մոդելը վաճառքի առումով առաջ է անցել աշխարհի բոլոր սպորտային մեքենաներից, հայտնել է Ford-ը՝ վկայակոչելով S&P Global Mobility վերլուծական ընկերության զեկույցը:
Ֆրանսիական Bugatti մեքենաշինական ընկերությունն արտադրության համար պատրաստում է 1600 ձիաուժ հզորությամբ Centodieci հիպերքարը, որը լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով:
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Չինաստանի Շանհայում գտնվող իր Gigafactory 3 գործարանում՝ Չինաստանում շարունակվող կորոնավիրուսի բռնկման արդյունքում սահմանափակումների խստացման պատճառով: Ընկերությունը հայտարարել է երկօրյա աշխատանքի դադարեցման մասին։
Եվրոպական ավտոմոբիլային ընկերությունները դադարեցնում են մի շարք գործարանների աշխատանքը Ուկրաինայից ներկրվող դետալների սակավության պատճառով, գրում է Financial Times-ը.
Գերմանական Volkswagen ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է ամբողջովին էլեկտրական իր ID Buzz ավտոմեքենան, որը 1960-ականների «հիպի» ճամբարային ֆուրգոնի ժամանակակից տարբերակն է։
Mercedes-Benz G-Wagen-ը ներկայացրել է հատուկ մոդել՝ նոր G-Class Edition 550-ի տեսքով, որը սահմանափակված է ընդամենը 200 օրինակով: Գերմանական ավտոարտադրողը դրա վերաբերյալ շատ տեղեկություններ չի հրապարակել, ներառյալ գինը, գրում է Luxury Launches-ը:
Ճապոնական Sony Group Corporation-ը էլեկտրական մեքենաների մշակման բաժին կստեղծի: Հայեցակարգի մշակման շրջանակներում գարնանը ստեղծվելիք Sony Mobility-ն կզբաղվի համաշխարհային շուկա ավտոմեքենաների մուտքով։ Այն «լիովին կօգտվի արհեստական ինտելեկտի և ռոբոտաշինության հզորությունից», ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Մինչդեռ GM-ի վաճառքները անկում են արձանագրել գրեթե 13 տոկոսով եւ կազմել 2,2 միլիոն ավտոմեքենա:
Hyundai ավտոկոնցեռնը մտադիր է Tuscon, Palisade եւ Kia Sportage մոդելների ավտոմոբիլներ արտադրել իր ռուսաստանյան գործարանում. ընկերության գործող հատուկ ներդրումային պարտավորագրի (ՀՆՊ) համապատասխան լրացուցիչ համաձայնագրին հավանություն է տրվել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
Ճապոնական Nissan ավտոարտադրողը ներկայացրել է իր Nissan Ambition 2030 ռազմավարությունը: Ընկերությունը 17,6 միլիարդ դոլար կծախսի իր մեքենաների շարքի էլեկտրիֆիկացման և տեխնոլոգիական նորարարությունների արագացման համար: Nissan-ը խոստանում է մինչև 2030 թվականը ներկայացնել 15 նոր էլեկտրական ավտոմեքենա։
Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Tesla ընկերության նախկին ինժեներ Քրիստոֆեր Մուրին, ում թիմը զբաղվել է անվարորդ ավտոմեքենա ստեղծելու գործով:
Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, այսպիսով, ամերիկյան մեքենաշինական հսկան դարձել է 5-րդ ընկերությունը, որը հասել է նման ցուցանիշի:
Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնը մտադրվել է ապագայում սկսել բարձրտեխնոլոգիական արեւամարտկոցների եւ դրանց հիման վրա համակարգերի օգտագործումն իր ավտոմոբիլներում: Այդ մասին ասված է հոկտեմբերի 12-ին ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ:
Մոնակոյում կայացած զբոսանավերի շոուի ժամանակ Brabus-ը հանրությանը ներկայացրել է աշխարհի ամենաարագ քրոսովերը, որը հիմնված է Mercedes-Benz GLE Coupe-ի վրա:
Ռուսաստանում սերիական արտադրության է հանձնվել Lada Niva Legend մոդելը՝ նոր 1.8 լիտր ծավալային շարժիչով: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, մեքենայի արտադրությամբ զբաղվելու է ոչ թե «ԱվտոՎԱԶ»-ը, այլ «Սուպեր-ավտո» ընկերությունը, որը նույնպես Տոլյատիում է գործում:
1995 թվականի արտադրության McLaren F1 սուպերքարը 20,4 մլն դոլարով է վաճառվել Gooding & Company աճուրդի տան կողմից: Աճուրդային տան տվյալներով՝ մեքենայի արժեքը այս մոդելի համար ռեկորդ է սահմանել, գրում է korrespondent.net-ը:
Tesla Inc. էլեկտրամեքենաներ արտադրող ընկերությունն առաջին անգամ եռամսյակն ավարտել է ավելի քան մեկ միլիարդ դոլարի եկամուտով, հաղորդում է CNBC-ն:
Tesla Inc ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրողը 2021 թվականի առաջին եռամսյակն ավարտել է ռեկորդային շահույթով, սակայն ընկերության հասույթը շուկայի կանխատեսումներից փոքր-ինչ վատ է:
«Bentley-ի նման շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդների բացառիկությունն այն է, որ դրանք համադրում են սերնդեսերունդ ավանդույթները փոխանցող ձեռքի հմուտ աշխատանքը, ինժեներական փորձը և առաջատար տեխնոլոգիաները», – ասաց Bentley Yerevan տնօրեն Արտեմ Սիմոնյանը։ Նրա խոսքով ընկերությունը պահպանել է շքեղության իրերի բրիտանական արտադրողների լավագույն ավանդույթները։