Բաժիններ՝

Tesla-ն ռեկորդային եռամսյակային եկամուտ է ստացել

Tesla Inc. էլեկտրամեքենաներ արտադրող ընկերությունն առաջին անգամ եռամսյակն ավարտել է ավելի քան մեկ միլիարդ դոլարի եկամուտով, հաղորդում է CNBC-ն:

Ինչպես մանրամասնում է հեռուստաալիքը, այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը ստացել է 1.14 մլրդ դոլարի եկամուտ։

Ընդ որում, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ Tesla-ի եկամուտն աճել է 10 անգամ (104 մլն դոլար)։

Tesla-ն նաև այս տարվա առաջին եռամսյակն անցած տարվա նույն ժամանակահատվածի 16 միլիոն դոլարի համեմատ ավարտել է 438 միլիոն դոլար ռեկորդային եկամուտով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031