COVID-19-ի բռնկման պատճառով Tesla-ն դադարեցնում է Շանհայի գործարանի աշխատանքը

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Չինաստանի Շանհայում գտնվող իր Gigafactory 3 գործարանում՝ Չինաստանում շարունակվող կորոնավիրուսի բռնկման արդյունքում սահմանափակումների խստացման պատճառով: Ընկերությունը հայտարարել է երկօրյա աշխատանքի դադարեցման մասին։

Կոնցեռնն արտադրում է Tesla Model 3-ը և Model Y-ը Շանհայի գործարանում, Gigafactory 3-ն արտադրում է էլեկտրական մեքենաներ չինական շուկայի համար, ինչպես նաև հանդիսանում է արտահանման հանգույց դեպի Ճապոնիա և Գերմանիա: Անցած ամիս մատակարարվել է ավելի քան 56 հազար էլեկտրամեքենա, որից ավելի քան 33 հազար մեքենա կարտահանվի։

Չինաստանի շատ քաղաքներ երթևեկության հսկողություն են սահմանել՝ դադարեցնելու վերջին երկու տարվա ընթացքում COVID-19-ի ամենամեծ բռնկումը: Միջոցառումները հանգեցրել են երկրում մի շարք գործարանների փակմանը, ինչը բացասաբար է անդրադառնում մատակարարման շղթաների վրա։

Շանհայի գործարանն օրական արտադրում է միջինը 2018 մեքենա: Հայտնի չէ, թե արդյո՞ք բիզնեսի դադարեցումը կազդի այլ գործունեության վրա: Շանհայի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին երկուսից տասնչորս օր չլքել իրենց տները և աշխատավայրերը, մինչ նրանք անցկացնում են կորոնավիրուսային թեստեր և վերլուծում շփումները:

Tesla-ն այսօր նամակ է ուղարկել իր մատակարարներին, հայտնում է Reuters-ը, որում ընկերությունը պարզաբանում է աշխատողների թիվը, որոնք անհրաժեշտ են ամբողջ հզորությանը հասնելու համար։ Նա նաև մանրամասն տեղեկություններ է խնդրում այն ​​աշխատակիցների մասին, ովքեր ենթակա են սահմանափակումների Չինաստանի իշխանությունների կողմից:

Այս շաբաթվա սկզբին COVID-19-ի բռնկման պատճառով թայվանական Foxconn ընկերությունը փակեց գործարանը Շենչժենում։ Ձեռնարկության փակումը կտևի կես շաբաթ։ Արտադրության խափանումներից խուսափելու համար Foxconn-ը կտեղակայի սպասման կայաններ:

Մարտի 12-ին Չինաստանում վերջին երկու տարվա ընթացքում գրանցվել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային դեպքեր։ Մարտի 14-ին առևտրի փակման պահին Հոնկոնգի Hang Seng ֆոնդային ինդեքսն ընկել էր 5%-ով, իսկ Shanghai Composite-ը՝ 2,6%-ով:

Toyota և Volkswagen ավտոարտադրողներն ավելի ուշ դադարեցրել են գործունեությունը Չինաստանում՝ COVID-19-ի տարածման պատճառով։ Երկու գործարաններն էլ գտնվում են Չանչուն քաղաքում, որտեղ տեղական իշխանությունները խիստ սահմանափակող միջոցներ են կիրառել։ Արտադրության դադարեցումը կխաթարի մատակարարման շղթաները։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս