Բաժիններ՝

Երևանում տեղի է ունեցել նոր Bentley Bentayga-ի շնորհանդեսը

Ապրիլի 30-ին Երևանի Կոնյակի գործարանում փակ միջոցառման ժամանակ  Bentley Motors -ի պաշտոնական ներկայացուցիչ Bentley Yerevan- ը հայկական սպառողին ներկայացրեց նոր Bentley Bentayga-ն։

«Bentley-ի նման շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդների բացառիկությունն այն է, որ դրանք համադրում են սերնդեսերունդ ավանդույթները փոխանցող ձեռքի հմուտ աշխատանքը, ինժեներական փորձը և առաջատար տեխնոլոգիաները», – ասաց Bentley Yerevan տնօրեն Արտեմ Սիմոնյանը։ Նրա խոսքով ընկերությունը պահպանել է շքեղության իրերի բրիտանական արտադրողների լավագույն ավանդույթները։

Նոր Bentayga-ի առանցքային առանձնահատկությունը տպավորիչ դինամիկ ոճն է՝ ստեղծված ապրանքանիշի նոր դիզայներական լեզվի ոգեշնչմամբ: Դիզայներական նոր լեզուն առաջին  անգամ կիրառվել է երրորդ սերնդի Continental GT-ի և միանգամայն նոր Flying Spur-ի ստեղծման ժամանակ: Այս երեք մոդելները կազմում են Bentley ավտոմեքենաների ընտանիքը և առավել քան երբևէ ունեն է՛լ ավելի մեծ արտաքին նմանություն: Արտաքին տպավորիչ դիզայնը, որը նոր Bentayga-ն  ճանապարհի վրա ավելի աչքի ընկնող է դարձնում, ձևավորվում է այդ թվում նաև մեքենայի ժամանակակից և ոճային առաջնամասի շնորհիվ:

Հակիրճ նոր Bentayga-ի մասին

  • Թափքի առաջնամասի և հետնամասի նոր դիզայնը մարմնավորում է Bentley բրենդի ԴՆԹ-ն՝ ձևավորելով ուժեղ և նրբագեղ պատկեր
  • Սրահի առանցքային առանձնահատկությունը միանգամայն նոր նստատեղերն ու պաստառապատումը, ինչպես նաև հետևի շարքի ուղևորների համար ոտքերի տարածության ընդլայնումն է
  • Նոր սերնդի ժամանցատեղեկատվական համակարգը համալրված է 10,9 դյույմանոց, գերբարձր լուծաչափով և միացման կատարելագործված տեխնոլոգիաներով համալրված էկրանով
  • Առաջին անգամ Bentley մեքենայում կիրառվել է մուգ գույնի պաստառապատում՝ շեղանկյուն նախշով և անփայլ ալյումինի էֆեկտով
  • 4 լ աշխատանքային ծավալով, կրկնակի տուրբոմղիչով V8 բենզինային շարժիչը զարգացնում է 550 ձիաուժ հզորություն և 770 Նմ պտտող մոմենտ

Մեքենայի հետին մասի դիզայնը ամբողջովին վերամշակվել է. մոդելը ստացել է բեռնախցիկի նոր, թափքի ամբողջ լայնքով կափարիչ՝ ներկառուցված լապտերներով: Ուրվագծերի բացառիկ մաքրության հասնելու նպատակով դիզայներները մեքենայի համարանիշը տեղափոխել են  ավելի ներքև՝ թափարգելին մոտ:

Փոփոխություններ են եղել նաև մեքենայի սրահի դիզայնում: Արդիականացումը հիմնականում վերաբերում է առաջնային պանելին, ղեկանվին և դռների պաստառապատմանը: Առանձնահատուկ ուշադրության են արժանի ամբողջովին նոր նստատեղերը. հինգտեղանի մոդիֆիկացիայի համար դրանք այժմ հասանելի են օդորակման գործառույթով: Երկրորդ շարքի ուղևորներն ըստ արժանվույն կգնահատեն ոտքերի համար նախատեսված տարածքի 100 մմ-ով (կախված կոնֆիգուրացիայից) ընդլայնումը:

Նոր Bentayga-ի համար առաջարկվում է հուսալի 4 լ աշխատանքային ծավալով, V8 բենզինային շարժիչ՝ համալրված twin-scroll երկու տուրբոկոմպրեսորով: Շարժիչն օժտված է անհավանական հզորությամբ և տնտեսողականությամբ: Համադրվելով 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ՝ այն զարգացնում է 550 ձիաուժ հզորություն և 770 Նմ պտտող մոմենտ, ինչն ապահովում է սուպերքարին բնորոշ արտադրողականություն: Մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար պահանջվում է ընդամենը 4,5 վայրկյան, մինչդեռ Bentayga-ի զարգացրած առավելագույն արագությունը կարող է հասնել 290 կմ/ժ-ի:

Bentayga V8-ի լավագույն բնութագրերը լրացնում են ընթացքի պաշարի (746 կմ) և CO2 (260 գ/կմ) արտանետումների ցուցանիշները։ Վառելիքի հիանալի տնտեսումը (13.3 լ/100 կմ) մխոցների անջատման համակարգի կիրառման արդյունք է, ինչը թույլ է տալիս շարժիչին որոշակի պայմաններում աշխատել ութի փոխարեն չորս մխոցով` առանց դինամիկայի կորստի։

Երեկոյի մտերմիկ միջավայրը ստեղծվել էր նաև Bentley Yerevan ընկերության մշտական գործընկեր ARARAT կոնյակների շնորհիվ, որոնց համային երանգներն ու բույրը, միաձուլվելով բրիտանական շքեղ մեքենայի փայլին, ներկաներին էին փոխանցել նաև Հայաստանի արևի ու խաղողի լույսն ու ջերմությունը։

Միջոցառմանը կազմակերպմանը աջակցել են նաև Bentley Yerevan-ի գործընկերները Alexander Luxury Collecion հյուրանոցը և Ամերիա Բանկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս