Բաժիններ՝

Toyota-ն պլանավորում է նորագույն արևամարտկոցներ օգտագործել իր ավտոմոբիլներում

Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնը մտադրվել է ապագայում սկսել բարձրտեխնոլոգիական արեւամարտկոցների եւ դրանց հիման վրա համակարգերի օգտագործումն իր ավտոմոբիլներում: Այդ մասին ասված է հոկտեմբերի 12-ին ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրի խոշորագույն ավտոկոնեռնն առաջադեմ արդյունաբերական գիտությունների եւ տեխնոլոգաների ազգային ինստիտոտի հետ համատեղ կլբաղվեն արեւամարտկոցնրերի նորագույն համակարգերի մշակմամբ, որոնք հեռանկարում կարելի լինի օգտագործել ավտոմոբիլներում: Ընդգծվում է, որ այդ գործում գլխավոր խնդիրը կլինի էներգիայի արտադրման արդյունավետության բարձրացումը՝ դրանց հիման վրա այդ մարտկոցների եւ համակարգերի ստեղծման արժեքի նվազեցմամբ հանդերձ:

Ավելի վաղ Toyota-ն նաեւ նպատակ է դրել իր էլկետամոբիլների, հիբրիդային եւ ջրածնային ավտոմոբիլների վաճառքների մակարդակը մինչեւ 2030 թվականը հասցնել 8 միլիոն միավորի՝ ածխաթթվի արդյունաբերական եւ ավտոմոբիլային արտանետումներն ակտվորեն կրճատելու՝ տեղական իշխանությունների եւ գործարարության ձգտման ֆոնին: Ճապոնիայի կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել է, որ մինչեւ 2050 թվականը երկիրը կհասնի ածխաթթվի զրոյական արդունաբերական եւ ավտոմոբիլային արտանետման: Մինչեւ 2030 թվականն այն ենթադրվում է կրճատել 2013 թվականի մակարդակի համեմատությամբ 46 տոկոով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս