Բաժիններ՝

Ավելի քան 20 մլն դոլար. McLaren F1 սուպերքարը վաճառքի գնի ռեկորդ է սահմանել

1995 թվականի արտադրության McLaren F1 սուպերքարը 20,4 մլն դոլարով է վաճառվել Gooding & Company աճուրդի տան կողմից: Աճուրդային տան տվյալներով՝ մեքենայի արժեքը այս մոդելի համար ռեկորդ է սահմանել, գրում է korrespondent.net-ը:

Ի սկզբանե ծրագրված էր մեքենան վաճառել 15 մլն դոլարով: McLaren F1 ճանապարհային մեքենայի նախկին ռեկորդային գինը 15,62 մլն դոլար էր:

Մեքենան, որը նախագծել է դիզայներ Գորդոն Մարեյը, աշխատում է 627 ձիաուժ հզորությամբ 6064 CC S70 / 2 DOHC V-12 շարժիչով՝ զարգացնելով 386,4կմ/ժ արագություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս