«Mercedes-Benz» ավտոմեքենաների ընկերությունը հայտարարել է, որ Թուրքիայի Քոջահելի նահանգի Գեբզե քաղաքում բացվել է ընկերության պահեստամասերի լոգիտիկ կենտրոն։
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը ԱՄՆ-ում իր արտադրանքի գների իջեցումից հետո, իջեցրել է գները նաև իր մի շարք հիմնական շուկաներում, այդ թվում՝ Չինաստանում և Գերմանիայում, քանի որ պայքարում է վաճառքի անկման և էլեկտրական մեքենաների սաստկացող գնային պատերազմի, հատկապես չինական ավելի էժան էլեկտրամոբիլների դեմ:
Toyota-ն ԱՄՆ-ում հայտարարել է 2023 և 2024 թվականների արտադրության 55000 Prius և Prius Prime ավտոմեքենաների հետկանչի մասին:
BYD-ն իր պրեմիում «Fang cheng bao» ապրանքանիշի ներքո ներկայացրել է երեք նոր մոդել, ներառյալ՝ երկու կոնցեպտ մեքենա․ էլեկտրական մեքենաների չինական հսկան մեծացնում է վաճառքը ավելի թանկ սենգմենտում:
Էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան Tesla-ն բանակցություններ է վարում Reliance Industries-ի հետ՝ Հնդկաստանում ավտոմեքենաներ արտադրելու նպատակով համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hindu Business Line հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:
«Automobili Lamborghini» ընկերությունը 20+ տարվա մեջ առաջին անգամ թարմացրել է ընկերության լոգոն: Lamborghini-ի պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նորացված խորհրդանշանը ոգեշնչված է ընկերության նոր ռազմավարությունից և ավելի ճշգրիտ արտացոլում է նրա առաքելությունը․
Mercedes-Benz Group-ի գործադիր տնօրեն Օլա Կելլենյուսը կոչ է արել Եվրամիությանը նվազեցնել չինական էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը՝ եվրոպացի արտադրողներին պաշտպանելու փորձի փոխարեն։
Toyota-ի դուստր ձեռնարկությունը՝ Daihatsu-ն, դադարեցրել է իր գործարանների աշխատանքը Ճապոնիայում։ Պատճառը վթարների թեստերի փորձարկման տվյալների կեղծման և ավտոմեքենաների շահագործման անվտանգության հետ կապված այլ խախտումների շուրջ սկանդալն է։
Վաճառքի նշված ռեկորդային ցուցանիշն ընդգրկում է նաև Daihatsu Motor և Hino Motors դուստր ձեռնարկությունների մեքենաների իրացումը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականին և կազմել 10,7 միլիոն ավտոմեքենա։
Tesla-ն ԱՄՆ-ում հետ կկանչի մոտ 200,000 մեքենա՝ հետևի տեսախցիկի աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնել է ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը, գրում է Reuters-ը։
Եվրոպայի ավտոմոքենաների արտադրողների միության տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ի 11 ամսում էլեկտրական ավտոմոբիլների վաճառքի ծավալներով եվրոպական մի շարք երկրներից առաջ է անցել:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Lamborghini Diablo սուպերքարն աճուրդի կհանվի։ Վաճառքը կկազմակերպի Barret Jackson աճուրդի տունը, գրում է motor.ru-ն։
YouTube-ի Jay Leno’s Garage ալիքին տված հարցազրույցում Tesla-ի գլխավոր դիզայներ Ֆրանց ֆոն Հոլցհաուզենը հաստատել է, որ ընկերությունն աշխատում է ավտոմոբիլային անլար լիցքավորման վրա:
Ամերիկյան Tesla ընկերությունն ավելի քան 1,6 միլիոն էլեկտրամոբիլ է հետ կանչում Չինաստանից՝ ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով:
Հարավկորեական Hyundai Motor մեքենաշինական ընկերությունը, որը որոշել է վաճառել Սանկտ Պետերբուրգի ռուսական գործարանը, իր ակտիվը նոր սեփականատիրոջը կզիջի մոտ 10 հազար ռուբլով։ Այս մասին, ինչպես գրել է rg.ru-ն, հայտնել է Chosun Ilbo թերթը։
Գերմանական Mercedes Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր Mercedes-AMG SL ռոդսթերի առաջատար տարբերակը՝ E Performance հիբրիդային մոդելը:
Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2 միլիոն մեքենա, որպեսզի շտկի ավտոպիլոտի համակարգը։ Թարմացումները պետք է ապահովեն, որ վարորդներն ուշադիր լինեն, երբ օգտագործում են ավտոպիլոտ համակարգը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Maserati-ն հատուկ MC20 սուպերքար է պատրաստել MotoGP-ի աստղ Լորիս Կապիրոսիի համար, գրում է Motor-ը։
2023թ. առաջին 8 ամսում Մեքսիկայում վաճառվել է ավելի քան 80․500 չինական մեքենա՝ չինական ապրանքանիշերի տեսակարար կշիռը հասցնելով ներքին շուկայի 20%-ին:
Կորեական ավտոարտադրողները 2016 թ․-ից ի վեր մի քանի անգամ մեքենաները հետ են կանչել արգելակման համակարգի և հրդեհի վտանգի պատճառով։
1962թ. արտադրության Ferrari 250 GTO մրցարշավային մեքենան Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ռեկորդային գումարով՝ 51,7 մլն դոլարով։ Այս մասին նշվել է Sotheby’s աճուրդների տան կայքում։
Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp-ը նախատեսում է վաճառել իր հիմնական մատակարար Denso Corp-ի 125 միլիոն բաժնետոմսերը։ Այս մասին հայտարարել է Toyota Motor ընկերության հաղորդակցության տնօրեն Ջուն Նագատոն:
«Ֆեռարին» հայտարարել է, որ ԱՄՆ-ում արդեն ընդունում է կրիպտոարժույթը որպես վճարային միջոց։
«Սեպուհ-1» ընկերությունը Հայաստանում թողարկել է արդեն 8 ավտոմեքենա, դրանցից որոշները ստացել են պետական գրանցման համարանիշներ: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է:
Մեքենան ձեռք է բերել փարիզաբնակ կոլեկցիոներ Ժան-Պոլ Ֆավանը, որն ունի վինտաժային տոնավաճառի կարուսելների թանգարան:
Աշխարհահռչակ ավտոարտադրող Toyota ընկերությունը ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corolla-ն, ոճային նոր փոփոխություններով. շնորհանդեսը մարտ ամսին էր՝ Վրաստանում, որտեղ գտնվում է Toyota-ի տարածաշրջանային կենտրոնը: Նոր ռադիատորի քողարկիչ, ոճային լուսարձակներ, սպորտային ու դասական տարբերակների համար յուրահատուկ անվահեծեր. արտաքինից մեքենան սպառողին է ներկայանում մի քանի թարմացումներով:
Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի աճի մեջ: Ընկերությունը կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները:
Geely-ի և Volvo-ի նորագույն քրոսովերը ցուցադրվել է պաշտոնական նկարներում, հայտնում է Motor-ը։
Mercedes-Benz-ը հայտարարել է նոր բազային մոդելի մոտալուտ դեբյուտի մասին:
Սպասվող նորամուծությունների ցանկում Hyundai Solaris/Verna-ն BN7i ծածկանունով է, դիզայնը «ավագ» Elantra-ի և Grandeur-ի ոգով է, տեխնոլոգիան՝ ADAS կիսաինքնավար վարման, գրում է Motor-ը։