Բաժիններ՝

Apple-ի առաջին էլեկտրամոբիլի ստեղծմանը կօգնի Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնը

Apple-ի էլեկտրաքառը հիմնվելու է Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնի հարթակի վրա: Այդ մասին հաղորդել է Macrumors-ը՝ վկայակոչելով վերլուծաբան ին-Չի Կուոյի՝ «խնձորի» ընկերության ներդրողների համար արված գրությունը:

Քուփերթինոյից ընկերությունը հետաքրքրված է Hyundai Electric Global Modular Platform-ի մոդուլային հարթակով: Հենց դրա հիման վրա էլ պատրաստվում են ստեղծել Apple Car. առաջին էլեկտրամոբիլը: Մի շարք բաղադրիչներ նախագծելու եւ արտադրելու են Hyundai-ի մասնագետները, իսկ էլեկտրաքառի հավաքմամբ կզբաղվեն ԱՄՆ-ի Kia դուստր գործարանում: Հաջողության դեպքում, կանխատեսում է վերլուծաբանը, Apple-ը կընդլայնի էլեկտրաքառերի արտադրության իր ծրագիրը:

Համագործակցության համար այլ թեկնածուների թվում նշվում են General Motors եւ PSA կոնցեռնները: Apple-ը չի պատրաստվում սեփական էլեկտրաքառը մշակել զրոյից՝ ժամանակ շահելով պատրաստվել այն շուկա դուրս բերելու համար: Ընկերությունը կկենտրոնանա անվարորդ կառավարման համար ծրագրային եւ ապարատային ապահովման, կիսահաղորդիչների, դիզայնի եւ այլ բաղադրիչների վրա: Սպասվում է, որ Apple Car.-ի շնորհանդեսը կկայանա 2025 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս