Բաժիններ՝

Honda-ն վաճառքների անկում է սպասում կիսահաղորդիչների պակասի պատճառով

Ճապոնիայի Honda ավտոկոնցեռնը 2021 թվականի առաջին եռամսյակում նավազեցրել է վաճառքների կանխատեսումը կիսահաղորդիչների համաշխարհային պակասի պատճառով: Այդ մասին ասված է ընկերության՝ փետրվարի 9-ին հրապարակված հաշվետվությունում։

Այսպիսով, 2020 ֆինանսական տարվա համար (ավարտվում է 2021 թվականի մարտի 31-ին) վաճառքների կանխատեսումը նույնպես կրճատվել է 100 հազարով՝ մինչեւ 4,5 միլիոն ավտոմոբիլ:

Միեւնույն ժամանակ ընկերությունը բարելավել է ցանցային շահույթի կանխատեսումը 390 միլիարդ իենից (շուրջ 3,7 միլիարդ դոլար) մինչեւ 465 միլիարդ դոլար (շուրջ 4,4 միլիարդ դոլար): Ընդգծվում է, որ շահույթի աճին, չնայած վաճառքների նվազմանը, կհաջողվի հասնել ծախսերի օպտիմալացման շնորհիվ: Հունվարին Honda-ն հայտարարել էր Ճապոնիայի արեւմուտքի Սուձուկա քաղաքի իր ձեռնարկությունում աշխատանքի հարկադրված դադարեցման մասին՝ կիսահաղորդիչների պակասի պատճառով:

Ինչպես հայտնել է Kyodo գործակալությունը, դեֆիցիտը կապված է ավտոմոբիլների համաշխարհային պահանջարկի վերականգնման եւ անձական համակարգիչների եւ խաղաղային կցուրդների օգտագործման ընդլայնման հետ, որոնց արտադրության համար կիսահաղորդիչներ են պահանջվում: Ավելի վաղ կիսահաղորդիչների պակասի պատճառով արտադրանքի թողարկումն ԱՄՆ-ում իրենց գործարաններում սկսել են կրճատել Ճապոնիայի Subaru եւ Toyota Motor ավտոմոբիլաշինական կորպորացիաները, հաղորդել է ՏԱՍՍ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս