Վերադարձ 60-ականներ. Volkswagen-ը ներկայացրել է հիպի–մոբիլների ժամանակակից և ամբողջությամբ էլեկտրական ID Buzz մեքենան
Գերմանական Volkswagen ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է ամբողջովին էլեկտրական իր ID Buzz ավտոմեքենան, որը 1960-ականների «հիպի» ճամբարային ֆուրգոնի ժամանակակից տարբերակն է։
Էլեկտրական ավտոմեքենան ընկերությունը կներկայացնի այս տարվա վերջին, հայտնում է Daily Mail–ը։
ID Buzz-ում կարող է տեղավորվել հինգ ուղևոր, ներառյալ վարորդը, այն նաև ունի տարածք ուղեբեռ տեղափոխելու համար։
Ավտոմեքենայի գինը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն, ըստ տեղեկությունների, այն կսկսվի 40,000 ֆունտ ստեռլինգից: