
Lada Niva-ն կհամալրվի նոր՝ 1,8 լիտր ծավալային շարժիչով. հայտնի է նորացված մոդելի գինը

Ռուսաստանում սերիական արտադրության է հանձնվել Lada Niva Legend մոդելը՝ նոր 1.8 լիտր ծավալային շարժիչով: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, մեքենայի արտադրությամբ զբաղվելու է ոչ թե «ԱվտոՎԱԶ»-ը, այլ «Սուպեր-ավտո» ընկերությունը, որը նույնպես Տոլյատիում է գործում:
Նշվում է, որ «Նիվայի» տարեկան խմբաքանակը՝ Lada Vesta-ից փոխառված առավել հզոր շարիչով, կկազմի 300 օրինակ՝ յուրաքանչյուրը 1,2 մլն ռուբլի գնով: Դա գրեթե երեք անգամ ավելի է գործարանային 1,7 լիտր շարժիչով երեքդռնանի Niva-ի մեկնարկային գնից:
Նման մոդելը կարող է 122 ձիաուժ հզորություն զարգացնել: Նշվում է, որ շարժիչի փոփոխությունից բացի ամենագնացը մի շարք առանձնահատկություններ էլ կունենա: 100 կմ ժամը նոր շարժիչով մեքենան կզարգացնի 12-13 վայրկյանում: