Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան նշանակվել է երկրի նախագահ՝ անցումային շրջանում, հայտնում է Reuters-ը։
Xinhua գործակալությունը հաղորդում է, որ տոնի նախօրեին Չինաստանում 200 միլիոնից ավելի մարդ միջմարզային ուղևորության է մեկնել։
Վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 400.000 պաղեստինցի վերադարձել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններ: Այս մասին իր զեկույցում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
Արաբիկա սուրճի բորսայական գները հունվարի 28-ին հերթական անգամ գերազանցել են պատմական ռեկորդը և անցել տոննայի դիմաց 7900 դոլարի նշագիծը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։
Ֆրանսիան փետրվարի 12-ին հրավիրում է Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ուկրաինայում պատերազմը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետների:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ծրագրում է փետրվարի սկզբին այցելել Ռուսաստան: Այս մասին հայտնում է Риа новости-ն։
«2020թ. այս կողմ մարդիկ մեր երկրի ողնաշարը համարում են ոչ թե բանակը, այլ ոստիկանական զորքերը: Հզոր բանակ ունենալու համար պետք է հզոր ռազմաքաղաքական ղեկավարություն լինի, հզոր վարչապետ լինի, հզոր ԳՇ պետ լինի, որը չունենք: Ներկայիս պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պարզապես նշանակված մարդիկ են, որոնք բանակը քանդում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա:
Իսրայելը հունվարի 30-ին ազատ կարձակի պաղեստինցի 110 բանտարկյալների, այդ թվում՝ 30 անչափահասների: Այս մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ գերիների հարցերով գրասենյակը:
Դանիայի կառավարությունը պատրաստվում է 1.6 միլիարդ եվրո ուղղել Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում, այդ թվում՝ Գրենլանդիայում պաշտպանական խնդիրների լուծմանը: Այդ մասին հայտնել է Դանիայի ռազմական գերատեսչությունը:
«Մարդիկ ՔՊ-ական իշխանությանը տեսնել չեն ուզում. այն տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք, օրինակ, Գյումրիից, շատ ավելին են ասում, քան այս թվերը. ժողովուրդը չի ուզում ՔՊ-ի անունը լսել»,- ասաց Մինասյանը՝նշելով՝ իրականում ՔՊ-ի վականիշը շատ ավելի ցածր է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Համայն հայության ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ միայն ապաշնորհ, այլև հակահայ վարչապետի կողմից:
Կասպից ծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան տված Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Boeing-ն ընդհատել է թռիչքը և վայրէջք է կատարել ՌԴ Աստրախան քաղաքում: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Եվրամիության երկրների դեսպանները ժամեր առաջ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Գրենլանդիայի բնակիչների 85%-ը չի ցանկանում, որ կղզին դառնա ԱՄՆ-ի մի մասը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարել է Verian սոցիոլոգիական կենտրոնը դանիական Berlingske թերթի և գրենլանդական Sermitsiaq հրատարակության համար։
ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին Երևանի աղմկահարույց որոշումը, ինչպես նաև հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հայ-ամերիկյան խարտիան այս կամ այն կերպ շոշափում է Հայաստանի տնտեսական անվտանգության հարցերը, մի երկրի, որի արտաքին առևտրաշրջանառության և օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքում ռուսական ուղղությունն ավանդաբար զբաղեցնում է «առյուծի բաժինը»։
Եվրոպական խորհրդարանի ձախերի խմբակցության անդամ, Իսպանիան ներկայացնող բասկ պատգամավոր Պեռնանդո Բառենա Արզան գրավոր հարցում է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և պատասխաններ պահանջել ԵՄ բարձրագույն դիվանագետից՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ճակատագրի հետ կապված լուրջ մտահոգություններ։
Որևէ խաղաղության պայմանագիր՝ առանց զուգահեռ, նույն վայրկյանին կնքվելիք սահմանազատման մասին փաստաթղթի կամ դրույթի, մեզ համար անընդունելի է։
ՌԴ Պետդուման որոշել է դիմել ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին լրագրող Թաքեր Կառլսոնի հայտարարությունը հետաքննելու պահանջով։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականին Վաշինգտոնը ՄԱԿ ՓԳՀ-ին հատկացրել է շուրջ 2,49 միլիարդ դոլար, որը կազմել է գրասենյակի ընդհանուր բյուջեի մեկ հինգերորդ մասը։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։
Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնք ապօրինի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո
Իսրայելի հասարակության մեջ աճում է դժգոհությունը Նեթանյահուի քաղաքականությունից. մտավախություն կա, որ անկլավում հունվարի 19-ին ուժի մեջ մտած զինադադարը «կարող է թույլ տալ ՀԱՄԱՍ-ին գոյատևել և արագ վերականգնել վերահսկողությունը Գազայի վրա ապագայում»:
Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությունը չի քննարկվի Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Բանաձևով Հայաստանի իշխանություններին կոչ է արվում շարունակել արդարադատության համակարգի և ԶԼՄ-ների, ինչպես նաև խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների իրականացումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով հունվարի 30-ին Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն միշտ ողջունել է նման շփումները և նման համատեղ աշխատանքը, քանի որ, ըստ նրա, դա անկասկած կնպաստի տարածաշրջանի կայունությանը։
Ղազվինում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ և ուրբաթօրյա աղոթապետ Աբդոլքյարիմ Աբեդինին հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը չի նշվում, բայց մեդիադաշտում կան ենթադրություններ, որ այն պայմանավորված է իրանա-ադրբեջանական լարվածությամբ: Աբեդինին ավելի վաղ, ի պաշտպանություն Արդաբիլում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելիի, քննադատել էր Իլհամ Ալիևին` նրան անվանելով դավաճան, բռնակալ, ԱՄՆ և Իսրայելի վարձկան: Օրերս ադրբեջանական կողմը, երբ Իրանի դեսպանատան […]
Մելոնիի համոզմամբ՝ հետաքննությունը սկսվել է փաստաբան Լուիջի Լի Գոտտիի նախաձեռնությամբ, որը հայտնել էր բողոք ներկայացնելու մասին։ Լի Գոտտին Reuters-ին հայտնել է, որ իր քայլն անհրաժեշտ էր թե՛ մարդու իրավունքների և թե՛ Իտալիայի բոլոր քաղաքացիների արժանապատվության համար։
«Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Նրանք (Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները), որքանով ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթաց կատարելու մասին, շարժվելու են հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների խաչմերուկից, և գնալու են ներքև»: