TRIPP նախագիծն անպայման կիրականացվի․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Բուդապեշտ, որտեղ վերջինս պլանավորում է շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մոսկվայում իր տան մոտ սպանվել է հայտնի կինոօպերատոր և ռեժիսոր Սերգեյ Պոլիտիկը։ Տեղեկությունը հայտնել է պրոդյուսեր Վլադիմիրի Ստուկանով։
ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպման գրաֆիկի մասին խոսելը վաղաժամ է, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նախկին նախագահը տնից դուրս է եկել կնոջ՝ Կառլա Բրունիի հետ միասին։ Նրան ողջունել է աջակիցների բազմությունը, որոնք վանկարկել են «Նիկոլա» և երգել Ֆրանսիայի ազգային օրհներգը։
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Պուտինին սպառնացել է Հաագայի դատարանով, գրում է TVP World-ը:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը վերջին շաբաթների ընթացքում արդեն 11-րդ անգամ մերժել է հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծն՝ ուղղված դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորմանը, որն այժմ մասամբ դադարեցված է։
Ղազախստան կատարած պետական այցի շրջանակներում Ալիևիը Տոկաևի հետ ծանոթացել է ղազախ և ադրբեջանցի մասնագետների կողմից Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ իրականացվող համակարգված աշխատանքը, հաղորդում է Akorda-ն։
Վաշինգտոնի գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը, ասել է Իլհամ Ալիևը Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում իր ելույթի ժամանակ:
Եվրոպական երկրների մի քանի առաջնորդներ մտադիր են իրավունք ստանալ՝ ներկա գտնվելու ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում պատրաստվող հանդիպմանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ և քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Գազայում և Եմենում ստեղծված իրավիճակը։
Ղասախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ, որը պետական այցով ժամանել է Ղազախստան:
Ռուբիոն և Լավրովը հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջիկա շփումները։
Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ ինքն արդեն արագացրել է միլիոնավոր ֆունտ ստեռլինգի հատկացումը՝ խաղաղության դեպքում հնարավոր ցանկացած տեղակայման նախապատրաստվելու համար։
Կուսակցությունները հոկտեմբերի 20-ին հայտարարեցին կոալիցիա ստեղծելու մասին:
Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղություն և անվտանգություն կբերի տարածաշրջան։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ռոնալդու կրտսերը հանդես է գալիս «Ալ Նասրի» պատանեկան թիմում։
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը որոշել են տեղափոխվել նոր տուն՝ Էդինբուրգի դքսուհի Սոֆիին ավելի մոտ լինելու համար։
ՆԻԿՈԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
Ալյասկայի Անքորիջում ՌԴ-ԱՄՆ ղեկավարների բանակցությունների տապալումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծես բանակցային նոր ռաունդ է փորձում ծավալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ:
««Մեր ձևով» շարժումը կփոխի Փաշինյանի խաղաքարտերը։ Վստահ եմ։ Մարդիկ ուզում են փոփոխություն, մարդիկ գիտեն՝ ինչ են ուզում, պատրաստ են ոտքի կանգնել։ Ժողովուրդն իրավունք ունի ասելու իր խոսքը։ Փաշինյանի փոքրիկ խմբակը չի տիրապետում իրավիճակին։ Սա ասում եմ՝ շփվելով մարդկանց հետ»,- ասաց Արթուր Միքայելյանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ խոսակցությունների ֆոնին ՊԲ նախկին հրամանատար, պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել «Ա1+»-ին:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ-ի Սև ծովի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ծրագրերի առանցքում է։
Եվրամիությունը նախատեսում է բանակցություններ վարել այն երկրների հետ, որոնց դրոշներն օգտագործում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերը՝ այդ նավերը ստուգելու նախնական իրավունքներ ստանալու համար։ Գրում է է Politico-ն՝ վկայակոչելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ԵՄ արտգործնախարարների հանդիպման համար պատրաստված փաստաթուղթը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ ԵՄ անդամակցության մտադրությանը՝ այն որակելով ՀՀ պաշտոնական քաղաքականություն, չհստակեցնելով նաև, թե երբ ՀՀ-ն կներկայացնի անդամակցության հայտ։
Սիրիական կողմը հաղորդում է, որ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ իր երկիրը չի հրաժարվել սպառազինությունների համաշխարհային շուկայում չորրորդ խոշորագույն խաղացողը դառնալու իր ձգտումներից:
Որպեսզի Եվրոպական միության խորհրդի որոշումն ուժի մեջ մտնի, հարկավոր է, որ այն հաստատվի Եվրախորհրդարանի կողմից։