
2023թ. Թուրքիայում ՀՆԱ-ի ցուցանիշը եղել է ամենաբարձրը. ամերիկացի տնտեսագետ

Հայտնի ամերիկացի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հանքը X-ի էջում գրառում է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Համաձայն Trading Economics-ի հրապարակած տվյալների՝ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյուքնը (ՀՆԱ) 2023 2жаканин միջինում կազմել է 14.630 ամերիկյան դոլար և բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին է հասել։ Կանխատեսվում է, որ մինչև 2026-ը այն կհասնի 16.520 դոլարի»,-նշել է Սթիվ Հանքը:
Հиշեցնենք, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2023-ին Թուրքիայի արդյունաբերության հիման վրա հաշվարկված ՀՆԱ-и տվյալները: Ըստ այդմ՝ Թուրքիայի տնտեսությունը 2023-ին 2022-ի համեմատ աճել է 4.5 տոկոսով, իսկ կոնկրետ վերջին եռամսյակում աճը կազմել է 4 տոկոս: