Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե լուսանկարների վերլուծությունն ապացուցում է, որ Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի պատճառը Իսրայելի ավիահարվածները չեն։
Այս օրերին հայության շրջանակում ամենատարածված հարցն է, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների կառավարությունն այդքան վճռականորեն և արագորեն աջակցեց Իսրայելին, բայց ոչ Հայաստանին և Արցախին:
Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական նախապայման-սկզբունքից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորում միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել, և որի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևելյան Երուսաղեմում սուգ է հայտարարվել, արաբական Երուսաղեմի բոլոր արաբներն արդեն գործադուլ են հայտարարել, բոլոր խանութները փակ են։ Ամեն կողմում բողոքի ակցիաներ են, Գազայի հատվածում մարտերը սկսվելուց մեկ օր հետո արաբական Երուսաղեմում, այսինքն՝ արաբական թաղամասերում ցույցեր են, թեպետ սրա մասին շատ չի խոսվում, արաբական պաղեստինյան ինքնավար մարզի շրջաններում էլ ցույցեր են, տեղեկություններ կան, որ զինյալ խմբերը զինվորների հետ միասին պարբերաբար կռվում են։
Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքում երկար տարիներ անց ի վերջո ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու նոր համայնք եւ մատուցվեց առաջին պատարագը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։
Ուկրաինայի իշխանությունները նաև հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը հրթիռակոծել են Զապորոժիե քաղաքը։ Հրթիռն ընկել է բազմաբնակարան շենքի վրա։ Միջադեպի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4 մարդ՝ վիրավորվել։ 3 մարդ անհետ կորած է։
ՀԱՄԱՍ-ը ալ-Ահլի հիվանդանոցում որոտացած պայթյունն անվանել է «սարսափելի կոտորած»՝ նշելով, որ այն տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով։
Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով գրեթե՝ երդվեց, թե մենք «ոչ մի վեկտոր չենք փոխում»:
Հուսով եմ՝ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել ձեզ և միևնույն ժամանակ կործանել ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։ Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ այս անգամ չեք վարանի։ Հաջողություն Ձեզ և հաջողություն հայ ժողովրդին»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է շարունակի սովորել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Բայդենի այն խոստովանությունը, որ ինքը ցանկանում է ճնշել ՌԴ նախագահին, գրում է URA.ru-ն։
Ռուսաստանի կառավարությունը օրինագիծ է ստացել երկրում վեյփերի վաճառքն ամբողջությամբ արգելելու մասին։ Եզրակացությունը պատրաստելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Պետդումա։ Այս մասին URA.RU-ին ասել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը։
Անթալիան ամենահայտնի քաղաքն է բնակարաններ գնորդների շրջանում. այնտեղ վաճառվել է ավելի քան 1000 տուն:
Արցախում կատարվածը լայն իմաստով ձեռնտու էր բոլոր աշխարհաքաղաքական խաղացողներին՝ սկսած Ռուսաստանից ու հավաքական Արևմուտքից, մինչև Թուրքիա ու Իրան: Իրավիճակի ողբերգականությունը, սակայն, հայկական շահի դեմ աշխարհաքաղաքական կոնսենսուսը չէ, դա մեծ հաշվով կարող է պատահել ցանկացած ժողովրդի հետ:
Վերջին տասնօրյակում աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը եվրոպական տարածաշրջանից և մասնավորապես ուկրաինական պատերազմից, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակից, հատկապես` արցախահայության բռնի տեղահանության թեմայից, սահուն անցում կատարեց Մերձավոր Արևելք, որտեղ իրադարձություններն իսրայելապաղեստինյան հակամարտության շուրջ ժամ առ ժամ են զարգանում։
«Առանց երկար մտածելու՝ հանձնեցին Բերձորը, դրա հետ միասին՝ նաև միակ ցամաքային ճանապարհը։ Սա Հայաստանի, որոշ առումով՝ նաև Արցախի իշխանությունների անտրամաբանական ու անհասկանալի քայլերի արդյունքն է։ Իզուր չէր, որ քարոզչություն էր իրականացվում, թե Ռուսաստանը մտել է Արցախ ու դուրս չի գալու, այդպես էին անում, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը թողնեին Ռուսաստանի վրա։
Իսպանիայի խորհրդարանի յոթ խմբակցություններ հոկտեմբերի 17-ին ընդունել են հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։
Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ վերջին թարմացման մեջ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի 11 օրվա ռմբակոծությունների և ավիահարվածների ընթացքում զոհվածների թիվը հասել է 3000-ի, իսկ 12 հազար 500 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է WAFA-ն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի խնդիրը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Պաշտպանության ոլորտի ծախսերն անգամ, ըստ 2023 թվականի բյուջեի կատարողականի, չեն կատարել 40 տոկոսով. Այսինքն՝ փող ունենք խրամատ փորելու համար, բայց պադավատներ են ձեռք բերել դրա փոխարեն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը մեկ ժողովրդավարությունը համարել է Ադրբեջանի համար թիրախ պատերազմ սկսելու, մեկ նշել, որ, օրինակ, 44-օրյա պատերազմը որևէ կապ չուներ ՀՀ-ի ժողովրդավար լինելու հետ, և դրանում, այսպես ասած, նախկիններից ստացած ժառանգությունն էր մեղավոր, և մեկ էլ նորից շարունակում է համոզել, որ ժողովրդավարությունն անվտանգության կարևոր երաշխիք է:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները Գազայի հատվածում շարունակվող պատերազմում երկու տարբերակ ունեն՝ հանձնվել կամ մահանալ:Այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Տեսանելի ապագայի համար մենք պետք է հաշտվենք այս իրողության հետ, որ կորցրել ենք Արցախը և չի լինելու Արցախի նախկին Հանրապետությունը։ Արցախը նույնիսկ մինչև վերջերս հնարավոր էր պահպանել, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը տարբեր առիթներով խոսել է հնարավորությունների մասին, շատերն իշխանություններին փորձեցին հասկացնել, որ կարելի է ճիշտ դիվանագիտությամբ պահպանել Արցախը, բայց քանի որ այս ամենը պլանավորված էր, որևէ կողմի չլսեցին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է շուրջ 2000 զինվորականի պահել բարձր պատրաստության վիճակում, որպեսզի համապատասխան հրամանի դեպքում նրանք տեղակայվեն Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի տարածած հայտարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Սիվասակի քաղաքում ստուգվում էին նմուշները։ Քաղաքը հայտնի է հրավառ նյութերի և լուցկիների գործարաններով։
Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերինը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է նաեւ Հայաստանի վրա կախված սպառնալիքը
Իսրայելի ոստիկանության գլխավոր տեսուչ Կոբի Շաբթայը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարել են, որ «որոշում են ընդունել՝ ստեղծելու արագ արձագանքման ստորաբաժանումներ, որոնք Իսրայելի բոլոր քաղաքներում կգործեն ոստիկանության հովանու ներքո»։
Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին ադրբեջանական գերության մեջ հայտնված իր մարտական ընկերների մասին, հատկապես, երբ ՀՀ իշխանամերձ շրջանակների կողմից մեղավորության սլաքներն ուղղվում են նրանց, նաև Արցախի վերջին նախագահի ուղղությամբ։