Մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ խոցված թիրախների թվում են եղել ռազմական նշանակության շինություններ և 20 հրթիռային արձակման կայանքներ։
ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է նոր կորուստների հանգեցնել ամերիկացի զինծառայողների շրջանում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է CNN հեռուստաալիքի վերլուծական նյութում։
Նրա խոսքով՝ միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ ցանկացած համաձայնագիր «պահանջում է շատ մանրամասն ստուգման մեխանիզմներ»։
Եվրոպան արագացնում է ՆԱՏՕ-ի պահեստային ծրագրի մշակումը՝ Թրամփի հնարավոր դուրս գալու դեպքում. The Wall Street Journal
Երաշխիքներ չկան, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի առաջիկա 10 տարվա ընթացքում։ Նման կարծիք է հայտնել կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 7-ին հայ ժողովուրդը խորհրդարան չի ընտրի. նա կընտրի խաղաղության և պատերազմի միջև։
Միացյալ Թագավորությունը 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 120 հազար անօդաչու թռչող սարք։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորության կառավարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չորեքշաբթի առավոտյան նավթի գներն աննշան աճ են գրանցել։ Սա հաջորդել է նախորդ սեսիայի կտրուկ անկմանը, որը պայմանավորված է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի դեէսկալացիայի հետ կապված հույսերով։
Ամերիկացի զինվորականների շրջանում պաշտոնական զոհերի թիվը 13 է:
Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի, նոր տնօրեն, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանի՝ Թուրքիայի վերաբերյալ «միջուկային» առաջարկը մեծ արձագանքի է արժանացել:
Փեզեշքիանը նաև քննադատել է միջազգային համակարգում գործող երկակի ստանդարտները և դատապարտել ինքնիշխան պետությունների դեմ ռազմական գործողությունները։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի վրա, և Կիևում Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռների այնպիսի դեֆիցիտ է նկատվում, որ դրանից վատ արդեն լինել չի կարող։
Այդ լցանավի՝ Պարսից ծոց մտնելու առաջին փորձն ընդհատվել էր ապրիլի 12-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ձախողման պատճառով։
Կանադան, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Ճապոնիան, Բրազիլիան, Կոլումբիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Սիեռա Լեոնը և Շվեյցարիան համատեղ հայտարարություն են տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով Լիբանանում վատթարացող մարդասիրական իրավիճակի և տեղահանվածների հետ կապված ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Նավերից մի քանիսը նեղուցով անցնելիս անջատել են իրենց տրանսպոնդերները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ Իրանի դեմ պատերազմին միանալուց հրաժարվելու համար։
Արժույթի միջազգային հիմնադրամը և Լիբանանը քննարկում են արագ օգնության տարբերակներ՝ երկրին օգնելու հաղթահարել Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իսրայելի զինված ուժերը տարհանման նոր հրահանգ են տվել Հարավային Լիբանանի բնակիչներին՝ շարունակելով հարձակողական գործողությունները «Հեզբոլա» զինյալների դեմ։
ԱՄՆ-ն այլևս չի մասնակցի Ուկրաինայի համար սպառազինության մատակարարման և գնման գործընթացներին։ Այս մասին Ջորջիա նահանգի համալսարանում անցկացվող ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Bloomberg-ը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը չի երկարաձգել ժամանակավոր պատժամիջոցների մեղմացումը, որը թույլ էր տալիս օրինականորեն վաճառել նավերով բեռնված ռուսական նավթը և նավթամթերքը, մինչև 2026 թվականի մարտի 12-ը:
Եվրոպական երկրները մշակում են երկրների կոալիցիա ստեղծելու ծրագիր, որը կօգնի Հորմուզի նեղուցով ազատել նավագնացությանը հակամարտության ավարտից հետո, այդ թվում՝ ականազերծող նավեր և այլ ռազմական նավեր ուղարկելով, գրում է The Wall Street Journal-ը։
Հռոմի պապ Լևոն 14-րդը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում, երբ քննադատում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ներառյալ իրանական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերը դրական է գնահատել Վաշինգտոնում Լիբանանի հետ բանակցություննեը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է տրավմատիկ և խորհուրդ է տվել նրանց կարդալ հոգեբան և հոգեբույժ Զիգմունդ Ֆրեյդի աշխատությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պետեր Մադյարը Էրդողանին հրավիրել է Հունգարիա՝ նշելու 1956 թվականի հեղափոխության 70-ամյակը: Այս մասին հունգարացի ընդդիմադիր գործիչը գրել է X-ի իր էջում՝ հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ապրիլի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հյուրընկալել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարար Սթիվեն Գիլբոյին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ադմիրալ Բրեդ Քուփերը պնդում է, որ ամերիկյան զինվորականներին հաջողվել է հաջողությամբ արգելափակել Իրանի նավահանգիստները։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է հրամանատարության X-ի պաշտոնական էջում։
Անհնար է հավատալ Իրանի ոչնչացմանը, հարցեր է առաջացնում առանձին երկրների համոզվածությունը հակառակում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է Հռոմի առաջին ամերիկացի Պապ Լևոն XIV-ին։
ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Իրան ուղևորվող ոչ մի նավ չի անցել ջրային ճանապարհով: Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական մեդիա հարթակում: