168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Իրանի ու Մոսկվայի օրերս կայացած բանակցությունները բավականին լայն օրակարգով էին։ Ըստ Բարզեգարի՝ կողմերը ստորագրեցին 3-ամյա համագործակցության ծրագիր՝ 2026-28 թվականների համար, որը նախատեսում է դիվանագիտական, տնտեսական, անվտանգության և քաղաքական համատեղ օրակարգ։
Անհետացածները 2014, 2015 և 2020 թվականներին ծնված երեք աղջիկ են և 2015 թվականին ծնված մեկ տղա։ Դեկտեմբերի 20-ի երեկոյան նրանք զբոսանքից չեն վերադարձել։ Որոնումները սկսվել են գիշերվա ժամը մեկին՝ ծնողների դիմումից հետո։
«Թրամփի ճանապարհը դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակներում Երևանն ու Վաշինգտոնը համատեղ կոնսորցիում կստեղծեն, որտեղ Հայաստանը որոշիչ ձայնի իրավունք կունենա, վերջերս ասել է ՀՀ վարչապետը։
Դա դեռ ժամանակացույցում չէ, բայց անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել
Հիշեցնենք, որ այսօր Մայամիում շարունակվում է երեկ սկսված Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների միջև:
Francetvpro-ի տվյալներով՝ տնօրենների խորհուրդը հանդիպել և որոշում է կայացրել ֆինանսական դժվարությունների պատճառով: Նրանք նշել են, որ հեռարձակող ընկերությունն ունի բյուջեի զգալի դեֆիցիտ։
Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Sputnik-ի փոխանցմամբ:
1920-ականների օրինակն արձանագրում է, որ երբ «բարեփոխումը» ներմուծվում է արտաքին ուժերի ճնշմամբ, այն անխուսափելիորեն վերածվում է քանդման գործընթացի։
Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում հնչաց կրակոցների մեջ ներգրավված անձանց համար:
Դատարանի ներկայիս որոշումից հետո Tesla-ն կրկին դարձել է Մասկի ամենաարժեքավոր ակտիվը
Սա մարզուհու երրորդ հաղթանակն է այս մակարդակի մրցաշարում։ Նախկինում նա երկրի լավագույն մարզիկն էր դարձել 2024 և 2025 թվականներին։ 2026 թվականի փետրվարին Պետրոսյանը կմասնակցի Օլիմպիական խաղերին։
«Որտե՞ղ եք անկախացել, որ գնում եք՝ Եվրոպայից ծնկաչոք աղերսում եք, որ ձեր համար տեխնոլոգիաներ ու գումար բերեն, որ անհասկանալի «հիբրիդային պատերազմի» կարողանաք դիմագրավե՞լ։ Դուք եք այդ պատերազմի ստեղծողները, մտածողները, առաջ բերողները, դուք էլ պիտի պատասխան տաք դրա համար»,- նշեց դիվանագետը։
Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարով ավելի ապրանք, քան արտահանել է։ 2025 թվականի 11 ամսվա արտաքին առևտրի նախնական տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի հայտարարության տակ, որով Հայաստանի անունից Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։
Եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքն անվտանգության երաշխիքների երկկողմանիությունն է։
Երբ բոլոր ուժերը նետվեցին պաշտպանելու Մայր Աթոռը, հաղթանակ տարան։ Նրանք հարյուրապատիկ ավելին էին, քան իշխանության ուժերը։ Սա, ի դեպ, պետք է նկատի ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Ոգևորիչ էր կաթողիկոսի պահվածքը, նա հանգիստ իր գործն արեց և գնաց։ Այլ տարբերակներով էլ կփորձեն գրոհել։
Ֆրանսիան մրցույթը հյուրընկալելու հնարավորություն ստացել է այն բանից հետո, երբ Լու Դելյոզըն այս տարի հաղթել էր մրցույթում։
Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր այս օրերի գլխավոր թեմային՝ իբր Վեհափառն օտարերկրյա գործակալ է, կամ՝ նրա եղբայրը ԿԳԲ գործակալ է:
Facebook-ի իր հաղորդագրությունում Օսմանին հայտնել է, որ Կոսովոյի ճանաչման մասին համաձայնագիրը ձեռք է բերվել երկրի մայրաքաղաք Նասաուում։
Դեսպանը ընդգծել է, որ միակ իրագործելի և իրապես իրագործելի լուծումը մնում է երկու պետությունների լուծումը, որը բռնության և լարվածության դադարեցման միակ միջոցն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է աշխատել ամանորյա տոներին. նա հանգստյան օրեր չունի։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Տարաձայնությունների ևս մեկ առանցքային կետ է Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որի շուրջ կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել Արևմուտքին, որ Մոսկվան դեռևս պատրաստ է խաղաղ ճանապարհով ավարտել ուկրաինական հակամարտությունը, սակայն որոշակի պայմաններով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գրել է L’AntiDiplomatico պորտալը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կվերադարձնի 2026-2027 թվականների համար նախատեսված Եվրամիության 90 միլիարդ եվրո վարկը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի համապատասխան փոխհատուցումը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ Կահիրեն պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծման ջանքերին։
ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու որոշումը Բրյուսելի ռազմական տրամաբանության մեջ հիմնարար տեղաշարժ է։ Այս մասինհայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
ՄԱԳԱՏԷ-ն պահանջում է Իրանի միջուկային օբյեկտներին հասանելիություն՝ ստուգելու համար Թեհրանի այն հայտարարությունները, թե դրանք անվտանգ չեն, ու անհնար է այնտեղ հասնել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Սավելևը այցելել է Իրան, որտեղ բանակցություններ է վարել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են լրացուցիչ 17 տարվա ազատազրկման։ Ինչպես տեղեկացնում է BBC-ին, Խանը մեղադրանքները որակել է որպես քաղաքական դրդապատճառներով առաջադրված՝ ընդգծելով, որ դրանք հաջորդել են խորհրդարանում անվստահության քվեի արդյունքում իր պաշտոնանկությանը 2022 թվականի մարտին։
Պորտուգալիայի վարչապետն իր առաջին այցն է կատարել Ուկրաինա։