Բաժիններ՝

Իրաքի դրոշի ներքո ընթացող լցանավը հաջողությամբ Հորմուզի նեղուցով անցել է Պարսից ծոց

Իրաքի դրոշի ներքո ընթացող «Agios Fanourios I» մեծ լցանավը Հորմուզի նեղուցով անցել է Պարսից ծոց՝ դառնալով առաջին նավթատարը, որն այդ ջրային ճանապարհով հյուսիս-արևմուտք է ընթացել ԱՄՆ-ի կողմից շրջափակում սահմանելուց ի վեր: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալությունը հիշեցնում է, որ ամերիկյան ռազմածովային ուժերի մեծ նավատորմը ներկայում խոչընդոտում է նավարկությունը Օմանի ծոցում և ավելի վաղ մի քանի լցանավի, այդ թվում՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող «Rich Starry»-ին, ստիպել է հետ դառնալ։

«Agios Fanourios I» լցանավը չէր ուղևորվում Իրան և ներառված չէ ԱՄՆ-ի սև ցուցակում։ Գործակալությունը հաղորդում է, որ մոնիթորինգային տվյալների համաձայն՝ որպես այդ նավի նշանակման վայր նշված է Իրաքի Բասրա քաղաքը։

Այդ լցանավի՝ Պարսից ծոց մտնելու առաջին փորձն ընդհատվել էր ապրիլի 12-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ձախողման պատճառով։

Միևնույն ժամանակ, «Rich Starry» նավը, որը դեռևս վերադառնում է նեղուցով, ներկայում ազդանշան է տալիս, որ սպասում է հրահանգների։ Մոնիթորինգային տվյալները ցույց են տալիս, որ այն առաջվա պես լիովին բեռնված է այն նույն բեռով, որով դուրս էր եկել Պարսից ծոցից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930