ԱՄՆ փոխնախագահը հաստատել է, որ դադարեցնում են Ուկրաինային տրամադրվող զենքի մատակարարումները
ԱՄՆ-ն այլևս չի մասնակցի Ուկրաինայի համար սպառազինության մատակարարման և գնման գործընթացներին։ Այս մասին Ջորջիա նահանգի համալսարանում անցկացվող ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Միացյալ Նահանգներն այլևս զենք չի գնում և չի ուղարկում Ուկրաինա։ Մենք հենց նոր դուրս եկանք այդ գործից», — հայտարարել է նա։
Վենսը հավելել է, որ Վաշինգտոնն առաջարկել է եվրոպական երկրներին ինքնուրույն հոգալ կիևյան վարչակարգի համար զենքի ձեռքբերման հետ կապված հարցերը։



