Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի, նոր տնօրեն, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանի՝ Թուրքիայի վերաբերյալ «միջուկային» առաջարկը մեծ արձագանքի է արժանացել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակումների՝ Գոֆմանը դեռ 2019-ին մագիստրոսական աշխատանքի շրջանակում առաջարկել էր, որ Իսրայելը տարածաշրջանային հավասարակշռություն ապահովելու համար միջուկային մարտագլխիկներ վաճառի Թուրքիային, ինչպես նաև Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրամանով վերջինիս «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնին նշանակումը ներքին լուրջ քննադատությունների է արժանացել։ Քննադատները նշել են, որ Գոֆմանը չունի հետախուզական փորձ և կարող է վտանգել ծառայության աշխատանքը։ Նշվում է նաև, որ Գոֆմանը նախկինում ներգրավված է եղել վիճահարույց գործողությունների մեջ, որոնց թեման կրկին գլուխ է բարձրացվել նրա նշանակման ֆոնին։ Գեներալ-մայորը պաշտոնը կստանձնի հունիսի 2-ից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930