ԱՄՆ-ին հաջողվել է արգելափակել Իրանի նավահանգիստները. ԱՄՆ ԶՈւ
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ադմիրալ Բրեդ Քուփերը պնդում է, որ ամերիկյան զինվորականներին հաջողվել է հաջողությամբ արգելափակել Իրանի նավահանգիստները։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է հրամանատարության X-ի պաշտոնական էջում։
«Իրանական նավահանգիստների շրջափակումը հաջողությամբ հաստատվել է, քանի որ ամերիկյան զինված ուժերը Մերձավոր Արևելքում հասել են ծովային գերակայության»,- հայտարարել է ադմիրալը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին հաջողվել է վերջին 36 ժամվա ընթացքում կանգնեցնել իրանական ծովային առևտուրը։



