Իսրայելը տարհանման նոր հրահանգ է տվել Հարավային Լիբանանի բնակիչներին

Իսրայելի զինված ուժերը տարհանման նոր հրահանգ են տվել Հարավային Լիբանանի բնակիչներին՝ շարունակելով հարձակողական գործողությունները «Հեզբոլա» զինյալների դեմ։

«Օդային հարվածները շարունակվում են, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակը զգալի ուժերով գործում է տվյալ տարածքում։ Հետևաբար… մենք կրկին հորդորում ենք ձեզ անհապաղ լքել ձեր տները և շարժվել դեպի Զահրանի գետից հյուսիս», – ասված է հայտարարության մեջ։

Սա զինված ուժերի կողմից առաջին տարհանման հրահանգն է այն բանից հետո, երբ երեկ Վաշինգտոնում տեղի ունեցան Լիբանանի և Իսրայելի ուղիղ բանակցությունները՝ ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանների միջև։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930