Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետին Իրանի հարցում դիրքորոշման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ Իրանի դեմ պատերազմին միանալուց հրաժարվելու համար։

«Ես ցնցված եմ նրանից։ Ես կարծում էի, որ նա քաջություն ունի, բայց սխալվում էի», – ասել է նա Corriere Della Serra-ին տված հարցազրույցում։

Թրամփը հավելել է, որ «նա մեզ չի օգնում ՆԱՏՕ-ի հարցում» և «չի ցանկանում օգնել ազատվել միջուկային զենք ունեցող Իրանից»: Մելոնիի դիրքորոշումը անվանելով «շատ տխուր»՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ նա «շատ տարբեր է, քան ես կարծում էի»:

ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Մելոնին «անընդունելի» է համարել Թրամփի քննադատությունը Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին։

Իտալացի պաշտոնյաները, այդ թվում՝ արտգործնախարար Անտոնիո Տայանին, պաշտպանելով Գորգիա Մելոնիին՝ ընդգծել են ազգային շահերը և կոչ արել միասնության՝ «կառուցված փոխադարձ հավատարմության, հարգանքի և ազնվության վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930