Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ

Միացյալ Թագավորությունը 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 120 հազար անօդաչու թռչող սարք։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորության կառավարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նոր փաթեթը՝ իր տեսակի մեջ ամենախոշորը, որը երբևէ մատակարարվել է Մեծ Բրիտանիայի կողմից, կներառի հազարավոր հեռահար հարվածային անօդաչուներ, հետախուզական և դիտարկման դրոններ, լոգիստիկ անօդաչու սարքեր, ինչպես նաև ծովային միջոցներ. դրանք բոլորն արդեն անցել են մարտական փորձարկում Ուկրաինայի առաջնագծում»,- հայտարարության մեջ։

Լոնդոնից պարզաբանել են, որ նոր անօդաչուների մատակարարումներն արդեն սկսվել են ապրիլին։

Մեծ Բրիտանիայի կառավարությունում ընդգծել են, որ թագավորությունում տեղակայված Tekever, Windracers և Malloy Aeronautics ձեռնարկություններում այս սպառազինության արտադրությունը կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր։

Ինչպես նշվում է, ԱԹՍ-ների արտադրության ծախսերը ներառված են Ուկրաինային այս տարի տրամադրվելիք 3 միլիարդ ֆունտ ստեռլինգի (4 միլիարդ դոլար) օգնության փաթեթում։

Ավելի վաղ Լոնդոնում ՌԴ դեսպանատունը մատնանշել էր, որ Մեծ Բրիտանիան, բառերով կոչ անելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման, երկիրը համալրում է սպառազինությամբ՝ ցանկանալով ամեն կերպ շարունակել մարտական գործողությունները և չմտահոգվելով, որ դրա համար առատորեն վճարելու են ուկրաինացիների կյանքերով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930