Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում

Կանադան, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Ճապոնիան, Բրազիլիան, Կոլումբիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Սիեռա Լեոնը և Շվեյցարիան համատեղ հայտարարություն են տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով Լիբանանում վատթարացող մարդասիրական իրավիճակի և տեղահանվածների հետ կապված ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ողջունելով ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հրադադարը՝ երկրները կոչ են արել նաև «անհապաղ դադարեցնել Լիբանանում ռազմական գործողությունները»։

«Քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է պաշտպանված լինեն ռազմական գործողությունների հետևանքներից։ Մարդասիրական անձնակազմը, որը հանձնառու է պաշտպանել և օգնել ամենախոցելիներին, պետք է հարգվի և պաշտպանվի», – նշված է հայտարարության մեջ։

«Մարդասիրական անձնակազմի անվտանգությանը սպառնացող հարձակումները պետք է դադարեցվեն։ Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է պահպանվի հակամարտության բոլոր կողմերի կողմից բոլոր հանգամանքներում», – ասվում է հայտարարության մեջ։

Երկրները նաև «ամենախիստ կերպով դատապարտել են այն գործողությունները, որոնց հետևանքով սպանվել են ՄԱԿ-ի խաղաղապահներ և զգալիորեն մեծացել են հարավային Լիբանանում մարդասիրական անձնակազմի առջև ծառացած ռիսկերը»։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2124-ի, իսկ վիրավորներինը՝ 6921-ի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930