Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի զուգարանում նորածնի մարմին է հայտնաբերվել:
Սիրիայի Լաթաքիա քաղաքում կալանքի տակ է վերցվել երկրի նախագահ Բաշար Ասադի զարմիկը՝ Սուլեյման Հիլյալ Ասադը: Նա մեղադրվում է սիրիական բանակի գնդապետի սպանության մեջ:
Այստեղ անզեն աչքով տեսանելի է, որ իրականում ոչ մի փոխադարձ կապ չկա տեսախցիկների առկայության և հանցավորության մակարդակի միջև: Միլիոնավոր տեսախցիկներն անհրաժեշտություն են այլ նպատակի համար: Էհ, լավ է լինել չճանաչված հանրապետություն: Անհրաժեշտ չէ զօրուգիշեր հետևել ու գաղտնալսել սեփական բնակչությանը»:
Եվրամիությունը հաստատել է 2,4 մլրդ եվրոյի (2,6 մլրդ դոլար) հատկացումն իր անդամ-երկրներին՝ լուծելու անօրինական միգրացիայի հաղթահարման խնդիրները:
Համաշխարհային բանկը (ՀԲ) Ուկրաինային մտադիր է 500 մլն դոլար հատկացնել գազ գնելու ու այն պահեստավորելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովը փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարց է ներկայացրել Իսպանիային, իսկ «Ուկրսոցբանկի» նախկին ղեկավար Բորիս Տիմոնկինը՝ ապաստան է խնդրել Գերմանիայից, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստին»՝ հղում կատարելով գլխավոր դատախազությունում իր աղբյուրին:
Փրկարարները քիչ առաջ Իստրինսկի ջրամբարում հայտնաբերել են այս շաբաթ օրը աղետի ենթարկված Robinson-44 ուղղաթիռի ու Cessna 206 հիդրոինքնաթիռի վերջին՝ 9-րդ զոհի մարմինը:
4 հազար մարդ է առաջադրել իր թեկնածությունը՝ մասնակցելու կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ասել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Բրիտանացի դեռահասը, ով դանակով հարձակվել էր իր ուսուցչի վրա, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման սպանության փորձի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի կառավարությունը հաստատել է հաջորդ տարվա մակրոտնտեսական կանխատեսումը, որը նախապատրաստվել է երկու տարբերակով:
ԱՄՆ իշխանությունները խոստացել են Ուկրաինային հատկացնել ևս 500 մլն դոլար զինծառայողների ուսուցման համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի խորհրդարանի արտասահմանյան գործերով կոմիտեին:
Ոստիկանությունը հաստատել է 2 մարդու մահվան փաստը: Ներկայում պարզվում են տեղի ունեցածի պատճառները:
ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգումը Իրանի նկատմամբ իմաստ չունի, քանի որ միջազգային հանրությունը այլևս դրանց չի հետևի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN-ին տված հարցազրույցում:
ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը կասեցրել է Ղրիմ ու Սևաստոպոլ եվրոպական «պատժամիջոցային» արտադրության բանջարեղեններ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական թեկնածու Հիլարի Քլինթոնը ներկայացրել է պլան, որը առաջարկում է 350 մլրդ դոլար ծախսել քոլեջները ավելի հասանելի դարձնելու, ինչպես նաև ամերիկացի ուսանողների պարտքայնությունը նվազեցնելու համար, հայտնում է Associated Press-ը:
«Իրանի ապաշրջափակումից հետո ՀՀ-ն պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի»,- «Հայ-իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ-իրանական ռազմավարական գործընկերության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Արա Պապյանը:
Գրեթե 140 մասնագետ ու մոտ 30 միավոր տեխնիկա է ներգրավվել Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետին զոհ դարձած 9-րդ մարդու մարմինը հայտնաբերելու որոնողական աշխատանքներին:
Ստամբուլում 1 գիշերվա ընթացքում ոստիկանների վրա 2 հարձակում է իրականացվել: Այսօր վաղ առավոտյան անհայտ անձին՝ 1 կին ու տղամարդ, կրակ էին բացել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության վրա:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին՝ ժամը 20.15-ին, Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ Robinson-44 ինքնաթիռի ու Cessna 206 հիդրոպլանի բախման հետևանքով զոհվել էին Cessna 206-ի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները (Մանուկյան Պարույր Նորիկի, Մանուկյան Լարիսա Վրեժի, Գլչյան Օֆելյա Ազատի, Գլչյան Էրիկ Ազատի):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսավիացիան», շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժ. 20.20-ին, ժ. Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի մերձակայքում՝ Իստրինսկի ջրամբարում, բախվել էին Robinson -44 ուղղաթիռն ու Cessna 206 ինքնաթիռը:
Լիտվայում ԱՄՆ դեսպանությունը 500 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել սկսնակ ու փորձառու ռուսալեզու թղթակիցների համար: Վերջիններիս առաջարկվել է մասնակցել լրագրողական հետաքննությունների ոլորտում ուսուցման, գրում է «Իզվեստիան»:
Անհայտ տղամարդը կրակ է բացել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի տներից մեկում, գնդակահարել 8 մարդու, ներառյալ՝ 5 երեխայի, հայտնում է տեղի KHOU հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Մերձմոսկվայում բախվել են «Робинсон-44» ուղղաթիռը և մասնավոր Cessna 206 ինքնաթիռը և ընկել Իստրինսկի ջրամբարը:
Ճապոնացի նկարչուհի Կաորի Կավակամիի 2 տոննա կշռող քանդակը, որ տեղադրված էր Իտալիայի Կազորիա քաղաքի հրապարակում, անհետ կորել է, հայտնում է ArtsBlog պարբերականը: Ենթադրաբար, այն գողացել են:
45-50 տարեկան հինգ կին է սպանվել Հնդկաստանի գյուղերից մեկում ամբոխի կողմից, որը նրանց մեղադրել է կախարդության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել է արտիստների ցուցակը, ում գործունեությունը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, հայտնում է Gazeta.ru-ն
Ռուս ընդդիմադիր ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է կրակոցներից, որոնք, ենթադրաբար, արձակվել են 2 տարբեր ատրճանակից, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով բժշկական համալիր փորձաքննությանը, որ անցկացվել է տվյալ գործով:
ԱՄՆ-ը պահանջում է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները անհապաղ ազատ արձակեն Սիրիայի Հոմս նահանգում առևանգած բոլոր մարդկանց, հայտնում է Reuters-ը:
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են 1970 թվականին անհետացած 2 ալպինիստների մարմինները, հայտնում է BBC News-ը:
Հազարավոր լեհեր, ովքեր աշխատում են Մեծ Բրիտանիայում, ինչպես սպասվում է, կմասնակցեն երկրի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող ներգաղթյալ աշխատողների գործադուլին, հայտնում է The Independent-ը: