Ռուսաստանն ավարտել է Սիրիայից ավիացիայի դուրսբերումը
Սիրիայից օպերատիվ-տակտիկական ավիացիայի ինքնաթիռների դուրսբերումը ՌԴ ավարտվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:
«Այսօրվա դրությամբ ՌԴ տարածք են դուրս ուղարկվել օպերատիվ-տակտիկական ավիացիայի ինքնաթիռները, շարունակվում է բանակային ավիավիայի, մի շարք ապահովող ստորաբաժանումների դուրսբերումը»,- հայտնել է Գերասիմովը:
Նա ընդգծել է, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները ահաբեկիչների դիրքերին շարունակվում է ու դրական ազդում Սիրիայի կառավարական զորքերի ու աշխարհազորայինների ջոկատների վրա:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր մարտի 15-ից դուրս բերել Սիրիայից հիմնական ուժերը: