Բաժիններ՝

«Բոինգը» Դոնի Ռոստովում կարող էր կործանվել օդաչուների վեճի պատճառով. «Կոմերսանտ»

Flydubai ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը Դոնի Ռոստովի օդանավակայանում կարող էր կործանվել օդաչուների խցիկում ծագած վեճի պատճառով, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:

Ինչպես գրում է թերթը, փորձագետները վերծանել են ինքնաթիռի ինքնագրիչների տվյալները, ինչի արդյունքում էլ կարողացել են վերականգնել կատարվածի պատկերը:
Պարզվել է, որ օդաչուները երկրորդ շրջանի են որոշել դիմել ոչ ավտոմատ ռեժիմի օգնությամբ: Անձնակազմը, ինչպես ենթադրում են փորձագետները, հաշվի չի առել Boeing-ի յուրահատկությունները վայրէջքի ռեժիմից բարձրության հավաքման ռեժիմի անցնելիս: Ինքնաթիռը սահուն անցում կատարելու փոխարեն արագ վերև է սլացել, ինչպես կործանիչ:

Մասնագետները կարծում են, որ օդաչուները հոգնածության կամ փորձի բացակայության պատճառով չեն կողմնորոշվել, ու երբ օդանավի արագությունն սկսել է արագ նվազել, օդաչուների խցիկում կոնֆլիկտ է ծագել: Անձնակազմին հաջողվել է համաձայնեցնել իրենց գործողությունները միայն այն պահին, երբ երկու օդաչուներն էլ զգացել են բացասական բեռնաթափում, սակայն արդեն չափազանց ուշ է եղել, գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ Մոսկվայի ժամանակով ժ. 3:50-ին Դուբայից Դոնի Ռոստով ուղևորվող ինքնաթիռը 100-200 մետր բարձրությունից մեծ արագությամբ ու գրեթե ուղիղ անկյամբ բախվել է գետնին: Ինքնաթիռում գտնվել է 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Ոչ ոք չի փրկվել ավիաաղետի հետևանքով: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դիտարկում է աղետի երեք հիմնական վարկած՝ տեխնիկական անսարքությունը, եղանակային վատ պայմաններն ու անձնակազմի սխալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս