Բաժիններ՝

ՌԴ-ն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Պեսկով

Ռուսաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղում չդոփի: Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա, իհարկե, ասենք այսպես, նման հակամարտությունների դեպքում կողմերից մեկի հայտարարությունն անառարկելի դիրքորոշման մասին, ավելին, ուժի կիրառմամբ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, ոչ մի կերպ չի նպաստում առաջընթացին»,- հայտարարել է Պեսկովը ТВЦ հեռուստաալիքի «Իմանալու իրավունք» հաղորդաշարի եթերում:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ իրավիճակը դեռ չի բնութագրվում առաջընթացով, ավելին, չի բավարարում: Ռուսաստանը հետևողականորեն, երկրների խմբի հետ ջանքեր է գործադրում, որպեսզի առաջընթացը տեղում չդոփի ու որպեսզի թեկուզ դանդաղ, սակայն գրանցվի առաջընթաց:

Դեռ պարծենալու բան չկա, սակայն միակ ելքն այն է, որ «հնգյակը» բարենպաստ պայմաններ ստեղծի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համար»,- հավելել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031