Բաժիններ՝

Charlie Hebdo-ն Բրյուսելի ահաբեկչությունները պատկերող նոր ծաղրանկար է հրապարակել

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Բրյուսելի ահաբեկչությունները պատկերող նոր ծաղրանկար:

Ամսագրի կայքում հայտնվել է ծաղրանկար, որտեղ պատկերված են գարեջուր խմող բելգիացի ոստիկանները: Իրավապահներից մեկը մյուսին ասում է. «Հարկավոր է համոզվել, որ գարեջրի մեջ ռումբ չկա»:

Ամենայն հավանականությամբ, ծաղրանկարի հեղինակները ծաղրում են ահաբեկիչների ու պայթուցիկ սարքերի որոնման լայնամասշտաբ օպերացիան, որն անցկացնում են ոստիկանները Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո:

Ավելի վաղ Charlie Hebdo-ն երկու ծաղրանկար ևս հրապարակել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս