Հայաստանը ողջունում է Սիրիայի կառավարական զորքերի կողմից Պալմիրայի ազատագրումը
Հայաստանը ողջունում է Սիրիայնի կառավարական զորքերի կողմից Պալմիրայի ազտագրումը: Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
«Ողջունում ենք Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»,- նշված է գրառման մեջ:
Սիրիական բանակի մարտիկներն ու աշխարհազորայինների ջոկատներն ամբողջությամբ ազատագրել են Դամասկոսից 215 կմ հեռավորության վրա գտնվող Պալմիրա քաղաքը։ «Մեր զորքերը ամբողջական հսկողություն են հաստատել քաղաքի վրա և հետապնդում են ԻՊ-ի նահանջող ավազակախմբերի մնացորդները»,- նշված է Սիրիայի ԶՈՒ հայտարարությունում։ Սիրիացի սակրավորները ձեռնամուխ են եղել Պալմիրայի փողոցներն ականներից մաքրելուն, «Ալ Իբհարիա» հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի ԶՈՒ հրամանատարության ներկայացուցիչը։
Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: