Բաժիններ՝

Ոստիկանությունն ավարտել է պայթյունների հետաքննությունը Բրյուսելի օդանավակայանում

Բելգիայի ոստիկանությունը, որը հետաքննում էր Բրյուսելի օդանավակայանում պայթյունները, ավարտել է աշխատանքները դեպքի վայրում, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում պայթյունները խլել են 28 մարդու կյանք: Ավելի վաղ հայտարարված 31 թվի մեջ ներառվում էին նաև 3 մահապարտ ահաբեկիչները:

Նախնական քննության արդյունքում օդանավակայանի տերմինալի գլխավոր շինությունը ճանաչվել է ամրությունը պահպանած: Բելգիայի ոստիկանությունը երեկ 13 ստուգայցերի ընթացքում ձերբակալել ու հարցաքննել է 9 մարդու, որից 5-ին արդյունքում բաց է թողել:

Երեկ Բրյուսելում պետք է տեղի ունենար այսպես կոչված Երթ վախի դեմ ակցիան, սակայն դրա կազմակերպիչները որոշել են այն ավելի ուշ անցկացնել՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031