Բաժիններ՝

Պալմիրան ամբողջությամբ ազատագրվել է ԴԱԻՇ-ի ջիհադիստներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է քաղաքի ազատագրումը

Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են Պալմիրան: Քաղաքը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքում էր մոտ մեկ տարի: Քաղաքը մշակութային ժառանգության կենտրոն էր ու կարևոր ռազմավարական կետ:

Կիրակի օրը զինծառայողները ձեռնամուխ են եղել փողոցների մաքրմանը՝ ահաբեկիչները իրենց հետևում թողել են բազմաթիվ ականներ ու պայթուցիկ սարքեր, հայտնում է Euronews-ը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույցում օգնության համար շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նորությունը ոգևորությամբ են ընդունել նաև ՄԱԿ-ում, որտեղ անհանգստացած էին պատմական քաղաքի մշակութային ժառանգության ճակատագրով:

«Մենք ոգևորված ենք ու երջանիկ, որ Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է վերադարձնել Պալմիրան ու հաղթանակ տանել ԴԱԻՇ-ի նկատմամբ, ու հիմա նրանք կարող են պահպանել ու պաշտպանել համամարդկային մշակութային արժեքը»,- հայտարարել է Պան Գի Մունը:

Պալմիրան, որի հնագույն հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են ներառված, ահաբեկիչները գրավել էին 2015թ. մայիսին:
Մինչ քաղաքը հանձնելը սիրիական բանակը տարհանել էր քաղաքի բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի պատմական ցուցանմուշները:
Քաղաքը նվաճելուց հետո ոչնչացման սպառնալիքի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս