Բաժիններ՝

Բրյուսելյան ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-ի. Բելգիայի առողջապահության նախարար

Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 35-ի, այսօր հայտնել է Բելգիայի առողջապահության նախարար Մագի դե Բլոկը: Վերջինս այս մասին գրառում է կատարել Twitter-ում: Ըստ գրառման՝ 4 տուժածները, որոնք գտնվում էին հիվանդանոցներում, չնայած բժիշկների ջանքերին, մահացել են:

Բելգիական լրատվամիջոցները նշում են, որ 3 մահապարտ ահաբեկիչները այդ 35 թվի մեջ չեն ներառվում: Տեղեկությունների զոհերի ազգությունների մասին ու այն մասին, թե որտեղ են վերջիններս ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, դեռ չկան:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել, ևս 1-ը տեղի էր ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031