Բաժիններ՝

Թուրքիան նոտաներ է հղել մի շարք եվրոպական երկրներին

Թուրքիան նոտաներ է հղել մի շարք եվրոպական երկրներին, որոնց հյուպատոսները մասնակցել են թուրքական «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի եւ թերթի Անկարայի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլի դեմ դատավարությանը: Այս մասին այտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Նոտաներն ուղարկվել են Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիային, Հոլանդիային, Կանադային, Իտալիային եւ Լեհաստանին:

BBC-ին հայտնել էր, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել էր այդ երկրում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին այն բանի համար, որ վերջիններս մեծ հետաքրքրություն են դրսեւորում «Ջումհուրիեթ» թերթի լրագրողներ Ջան Դունդարի եւ Էրդեմ Գյուլի դեմ բացված դատական գործընթացի նկատմամբ, եւ դատավարությանը հետեւելու համար անգամ գնացել են Ստամբուլի արդարադատության պալատ: Դավութօղլուի խոսքով` լրագրողների դատաքննության նկատմամբ օտարերկրյա դեսպանների մեծ հետաքրքրությունը կարող է ճնշում գործել եւ ազդեցություն թողնել հետաքննության վրա, ինչը, ըստ նրա` «չի համապատասխանում դիվանագիտական նրբանկատությանն ու պրոֆեսիոնալիզմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031