Բաժիններ՝

Պակիստանի Լախոր քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, զոհերի մեծ մասը երեխաներ են

Պակիստանի Լախոր քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 70 մարդ, որից 29-ը երեխաներ են, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վնասվածքներ ստացած երեխաների թիվը գերազանցել է 190-ը:

Պայթյունը որոտացել է երեկ առավոտյան՝ քաղաքի կենտրոնական Գուլշան-ի-Իկբալ մանկական այգու հարևանությամբ՝ երեխաների մանկական հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա:

Այգում այդ պահին եղել են նաև բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք իրենց ընտանիքներով գնացել էին Սուրբ Զատիկը տոնելու:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, ընդ որում, թալիբների ներկայացուցիչը ընդգծել է, որ ակցիան ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ:

Լախորի բոլոր հիվանդանոցները գործում են արտակարգ ռեժիմով: Շրջան անվտանգության նկատառումներով բանակ է մտցվել:
Տեղի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս