Բաժիններ՝

Բելգրադում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ ՆԱՏՕ-ի

ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Սերբիայի օբյեկտների ռմբակոծումների 17-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել:

Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ, որոնց վրա գրառումներ էին ընդդեմ ՆԱՏՕ-ի: Ոմանք պարզել էին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարները: Ինչպես նշել է BBC-ն, ռուսաստանամետ ընդդիմադիր կուսակցություններն ուժեղացնում են երկրի եվրոպամետ կառավարության քննադատությունն ապրիլին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031