Բելգիայի ոստիկանությունը տարածել է օդանավակայան մտնող մահապարտների տեսանյութը
Բելգիայի ոստիկանությունը տարածել Է մարտի 22-ին տեսախցիկների գրանցած տեսագրությունը՝ օդանավակայան մտնող մահապարտներով՝ նպատակ ունենալով լրացուցիչ վկայություններ գտնել: Տեսանյութը տարածվել է YouTube-ում եւ բելգիական հեռուստաալիքներով:
Ավելի վաղ ոստիկանությունը միայն լուսանկարներ էր ցուցադրում այդ տեսագրությունից: Տեսանյութում երեւում են երեք մարդու ֆիգուրներ, որոնք բեռնասայլակներով սեւ պայուսակներ են տանում օդանավակայանի շենքում: Նրանցից երկուսի դեմքերը, որոնք սեւ հագուստով են, հստակ չեն երեւում: Նրանք ահաբեկչական գործողություններ իրականացրած մահապարտներն են, որոնք ճանաչված են, եւ նրանց զոհվելը հաստատված է: Երրորդը, որը բաց գույնի հագուստ, սեւ գլխարկ եւ ակնոց Է կրում, պարզորոշ երեւում Է: Այդ մարդն օդանավակայանից հեռացել Է նախքան պայթյունը՝ թողնելով պայթուցիկ ս արքով պայուսակը:
Բելգիական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Ֆեյսալ Շեֆուն է, որը ոստիկանության կողմից ձերբակալվել է մարտի 24-ին, եւ որին ճանաչել Է տաքսու վարորդը, ով ահաբեկիչներին տեղափոխել է օդանավակայան: Շեֆուին արդեն պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել ահաբեկչական խմբի մասնակցելու, ահաբեկչական նպատակներով մարդկանց սպանելու եւ ահաբեկչության նպատակով մահափորձ իրականացնելու գործով, սակայն ոստիկանությունը դեռ շարունակում է նրա ԴՆԹ-ի անալիզը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://www.youtube.com/watch?v=u8nXQwG1wK8