Բաժիններ՝

Նյու Յորքում Թրամփի անունով գերեզմանաքար է տեղադրվել

Միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփի անունով գերեզմանաքար է տեղադրվել Նյու Յորքի Կենտրոնական այգում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ինչպես ենթադրում է NY Daily News-ը, ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի անունով գերեզմանաքարը կարող էր տեղադրվել մարտի 27-ին:

Սալիկի վրա գրված է եղել «Ստիպի´ր Ամերիկային նորից ատել» (Make America Hate Again), ինչն աղերսներ ունի Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ՝ «Ամերիկան նորից մեծագույն դարձրու» (Make America Great Again):

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, գերեզմանաքարի տեղադրման մասին առաջին տեղեկությունները հայտնվելուց հետո այն արագ անհետացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս