Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալվել են վրացական կրոնական կազմակերպության 58 անդամներ

Ադրբեջանի անվտանգության կառույցների կողմից վրացիներով խիտ բնակեցված Կախի շրջանում անօրինական կրոնական կազմակերպությունների դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել են վրացական կրոնական կազմակերպության 58 անդամներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական teleqraf.com կայքը:

Կախի ոստիկանությունը քաղաքի բնակիչ Գիվի Միխոեւիչ Խուսիշվիլիի տանն անցկացրած խուզարկության ժամանակ պարզել է, որ այն վերածվել է «ապօրինի կրոնական կազմակերպությանե նստավայրի: Ոստիկանությունը ձերբակալել է կրոնական կազմակերպության 58 անդամների, որոնցից 44-ը հանդիսանում են Կախի, 9-ը` Զաքաթալայի, 5-ը` Բաքվի բնակիչներ:

Ազգությամբ վրացի Գիվի Խուսիշվիլիի տանից ոստիկիանությունն առգրավել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների պետական կոմիտեում չգրանցված 19 DVD սկավառակներ, 2 տեսասկավառակ եւ 219 կրոնական գրականություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031