Ղազախստանը 100 մլն դոլար կհատկացնի Ղրղզստանին՝ հաջակցություն ԵԱՏՄ-ում ինտեգրացման
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատ) հավանություն է տվել «Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ եվրասիական տնտեսական ինտեգրացման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման համաձայնագրի վավերացման մասին» օրինագծին:
«Համաձայնագրին համապատասխան, ղազախական կողմը Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության ինտեգրման գործընթացներին աջակցելու նպատակով ղրղզական կողմին օգնություն կցուցաբերի 100 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով»,-հայտնել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմանովը՝ օրինագիծը ներկայացնելով պատգամավորներին»:
Նրա խոսքով՝ օգնությունը կտրամադրվի ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու «ճանապարհային քարտեզներով» նախատեսված միջոցառումների իրականացման համար: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ի մաքսային սահմանի ղրղզական հատվածի մաքսային ենթակառուցվածքի բարելավմանը, Ղրղզստանի Հանրապետության սանիտարական, անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական համակարգերը ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխանեցնելուն»,-պարզաբանել է Սուլեյմանովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։