Բաժիններ՝

Էրդողանը հետևողականորեն շարունակում է երկրի պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելու գործընթացը

Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Ստամբուլի 16 կենտրոնական շրջաններում գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է իրականացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Գյուլենականների բացահայտմանն ուղղված միաժամանակյա գործողությունների ժամանակ ձերբակալվել է 93 նախկին ոստիկան:

2016թ-­ի հուլիսի 15­-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Էրդողանը, ով հեղաշրջման փորձի կազմակերպիչ է համարում ԱՄՆ-­ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ գտնվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին իրական գյուլենականների «որս» է սկսել ամբողջ երկրով:

Ձերբակալությունների համար հիմնականում հիմք է հանդիսանում գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող Bylock բջջային հավելվածի օգտագօրծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031