Բաժիններ՝

Ուկրաինայի առաջին նախագահ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն է տարել

Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն է տարել: Այդ մասին հայտնել է ուկրաինական «Գորդոն» ինտերնետ­հրատարակությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատի մի աղբյուր:

Նշվում է, որ վիրահատության ժամանակ, որը կատարվել է Կիեւում՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության Սրտի ինստիտուտում, Կրավչուկին չորս ստենտ են դրել:

«Ընդունելիս նախաինֆարկտային վիճակ է եղել: Բացել են երեք պսակաձեւ զարկերակներ: Այժմ ամեն ինչ լավ է, նա արդեն հիվանդասենյակում է»,­-հայտնել է հրատարակության զրուցակիցը:

Նրա տեղեկատվությամբ՝ Կրավչուկն այժմ իրեն նորմալ է զգում: Կրավչուկն Ուկրաինայի առաջին նախագահն է եղել 1991-1994 թվականներին, այժմ նա 83 տարեկան է: Վերջին տարիներին նա պարբերաբար հայտնվում էր զանգվածային լրատվամիջոցներում եւ մեկնաբանում Ուկրաինայի իրադարձությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս