Բաժիններ՝

ԱՄՆ-­ի Կոնգրեսում պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի նկատմամբ

ԱՄՆ-­ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի, ինչպես նաեւ ստորին պալատի իրավաբանական կոմիտեի բոլոր 33 դեմոկրատները մայիսի 16-­ին հանդես են եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն վարելու օգտին: Այս մասին ասված է հրապարակված նամակում, որն ուղարկվել է երկու կոմիտեների հանրապետական նախագահներին:

Դեմոկրատները նրանց կոչ են արել «անհապաղ հետաքննություն սկսել եւ պարզել, թե Թրամփը եւ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք մասնակցում են արդյոք այն հետաքննությանը խոչընդոտելու դավադրությանը», որն ԱՄՆ-­ի Հետաքննությունների համապետական բյուրոն, արդարադատության նախարարությունը եւ Կոնգրեսը վարում են «նրա (Թրամփի) նախագահական ընտրարշավի անդամների եւ ռուս պաշտոնատարների հետ նրանց շփումների նկատմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս