Թրամփը նոր տեղեկատվություն է գաղտնազերծել Ռուսաստանին

Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական ՀերբերտՄըքմասթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծելցանկացած տեղեկատվություն, եթե այն բխում է ամերիկացիների անվտանգությանշահերից:

Սպիտակ տունը արձագանքել է նոր սկանդալային հաղորդագրությանը առ այն, որ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ ԴԱԵՇ-ի ահաբեկչական ծրագրի վերաբերյալ գաղտնի տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին նրանց հետ Սպիտակ տանը հանդիպման ընթացքում: Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄըքՄասթերը հաստատել է այս տեղեկատվությունը՝ չկարևորելով դրա նշանակությունը:

«Ինչ վերաբերվում է տեղեկատվությանը՝ այն բաց աղբյուրներից էր»:

ՄըքՄասթերը նաև հայտարարել է, որ գաղտնազերծումը օրենքի շրջանակներում է:

«Միանգամայն օրինաչափ է: ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել ցանկացած տեղեկատվություն, եթե այն բխում է ամերիկացիների անվտանգության շահերից: Եվ նա հենց այդպես է վարվել»:

ՄըքՄասթերը չի նշել,թե արդյոք Թրամփը պատահականորեն է գաղտնազերծել ԴԱԵՇ-ին առնչվող գաղտնի ծրագրերը, թե՝ պարծենալու նպատակով: Թվիթերյան հաղորդագրության մեջ Թրամփը նշել է, որը ինքն ունի «բացարձակ իրավունք» գաղտնազերծել ցանակացած տեղեկատվություն, եթե այն բխում է ազգային անվտանգության շահերից ու հետապնդում է մարդասիրական նպատակներ:

ԱՄՆ-ի սենատի դեմոկրատների առաջնորդ, սենատոր Չակ Շումերի կարծիքով, – «Եթե այս տեղեկատվությունը համապատասպխանում է իրականությանը, ապա նախագահը աջակցել է մեր թշնամիներին՝ սպառնալիքի տակ դնելով մեր ռազմական, ազգային անվտանգության և հետախուզական ծրագրերը»:

Սենատի դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին Թրամփի արարքը խայտառակություն է որակել: Նրա խոսքերով,եթե Թրամփը միտումնավոր չի գաղտնազերծել տեղեկատվությունը, ապա այս ամենը վտանագվոր է և պաթետիկ: Կա մտահոգություն, որ ԱՄՆ-ի դաշնակիցները այսուհետև կվարանեն կարևոր տեղեկատվություն տրամադրել Միացյալ Նահանգներին:

Կատո Ինստիտուտի վերլուծաբան Պատրիկ Էդինգտոնի գտնում է, որ, – «Եթե նախագահը որոշել է գաղտնազերծել մեկ այլ երկրի հետախուզական ծառայության տրամադրած տեղեկատվությունը, ապա Միացյալ Նահանգները կարող է բարդացնել դաշնակիցների հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման հարաբերությունները»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է տարածված տեղեկություններն ու ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հրապարակել Թրամփի և ռուս դիվանագետների հանդիպման ամբողջական սղագրությունը:

Ըստ որոշ աղբյուրների՝ երեքշաբթի օրը պարզ է դարձել, որ Թրամփի գաղտնազերծած տեղեկատվությունը տրամադրված է եղել Իսրայելի կողմից, որը էլ ավելի է սրում ներկայիս լարվածությունը՝ հաշվի առնելով, որ Դոնալդ Թրամփի, որպես նախագահ, առաջին պաշտոնական այցը Իսրայել նախատեսվում է հաջորդ շաբաթ:

«Ամերիկայի ձայն»

Տեսանյութեր

Լրահոս