Բաժիններ՝

Երկու թուրք գեներալ Գերմանիայից ապաստան է խնդրել

Երկու թուրք գեներալ մայիսի 16­-ին ապաստան են խնդրել Գերմանիայից: Այս մասին հայտնում է գերմանական Bild­-ը: Պարբերականը հայտնում է, որ Ֆրանկֆուրտի օդանավակայանում քաղաքական ապաստան խնդրած գեներալներն առնչություն ունեն
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման հետ:

Գեներալների դիմումների նախնական ուսումնասիրությունից հետո նրանք տեղափոխվելու են Հեսսեն երկրամասի Գիսեն քաղաքում գտնվող ճամբար:

Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձից հետո մեծ թվով զինվորականներ, դիվանագետներ, լրագրողներ ու պարզապես սովորական քաղաքացիներ դիմել են եվրոպական տարբեր երկրներ՝ խնդրելով ապաստան տրամադրել:

Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա: Ընդհանուր առմամբ՝ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Թուրքիայի ավելի քան 7 հազար քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս