CNN-ի եթերի ավելի քան 90 տոկոսը նվիրված է Թրամփի քննադատությանը. Media Research Cent
Ամերիկյան Media Research Center (MRC) ընկերությունը, որը մասնագիտանում է ԶԼՄ-ների աշխատանքի ուսումնասիրության բնագավառում, եկել է այն եզրակացության, որ CNN հեռուստաալիքն իր գրեթե ամբողջ եթերային ժամանակը նվիրում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քննադատությանը:
Այս թեմայով ուսումնասիրության արդյունքները մայիսի 16-ին հրապարակվել են ֆիրմայի պաշտոնական կայքում։
Որպես օրինակ MRC-ն բերում է CNN-ի եթերի 20 ժամվա մանրամասն վերլուծությունը՝ սկսած լույս մայիսի 12-ի գիշերվանից: Մասնագետների հաշվարկների համաձայն, եթե բացառվեն գովազդային հոլովակները եւ տարբեր հայտարարությունները, ապա նորությունների թողարկումներին եւ հաղորդումներին կմնա 13 ժամ 27 րոպե:
Ըստ MRC-ի գնահատումների՝ այդ ժամանակի 12 ժամ 19 րոպեն (92 տոկոսը) նվիրված էր այն ծրագրերին, որոնք վերաբերում են Թրամփի վարչակազմի աշխատանքին, եւ միայն 1 ժամ 8 րոպեն՝ մնացած թեմաներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։