Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Բունդեսթագի նկատմամբ շանտաժը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից իրենց նկատմամբ իրականացվող շանտաժը: Այս մասին նա խոսել է գերմանական Neue Osnabrücker Zeitung-­ին տված հարցազրույցում:

Խոսելով այն մասին, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին՝ Գաբրիելն ասել է. «Հուսով եմ, որ թուրքական կառավարությունն առաջիկա օրերին կփոխի իր միտքը, հակառակ դեպքում Գերմանիայի դաշնային խորհրդարանն անկասկած այլևս չի թողնի իր զինվորներին Թուրքիայում»:

Հիշեցնելով, որ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիներն անհիմն պատճառներով բանտ են ուղարկվում, նրանց արգելվում է լքել Թուրքիայի տարածքը՝ Գաբրիելը հայտարարել է, որ այժմ էլ Գերմանիայի խորհրդարանին արվող շանտաժն անընդունելի սահմանների է հասել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031