Էրդողանը ԱՄՆ այցի համար իր հետ Թուրքիայից զրահապատ մեքենա է տարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան այցի ժամանակ Թուրքիայից «Mercedes» մակնիշի զրահապատ մեքենա է իր հետ տարել:

Թուրքական «Ahaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանը հենց այդ մեքենայով է մեկնել Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:

Սա 2-րդ անգամն է, որ Էրդողանն ԱՄՆ-ում օգտվում է Թուրքիայից բերված հատուկ զրահապատ մեքենայից: Առաջին անգամ Էրդողանը նախորդ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի  գագաթնաժողովին էր ներկայացել այդ մեքենայով:

Իսկ ԱՄՆ-ը կատարած նախորդ պաշտոնական այցի ժամանակ Էրդողանին սպասարկել էր ԱՄՆ-ի կողմից հատկացված «Cadillac» մակնիշի մեքենան:

Աղբյուրը նշում է, որ արտերկրյա ճանապարհորդությունների ժամանակ  իրենց հատուկ սպասարկող մեքենաներ տանում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները:

https://www.youtube.com/watch?v=2qezNpHygSY

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031