Բաժիններ՝

Վենեսուելայի նախագահը յոթերորդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը երկրի էկոնոմիկայում

Վենեսուելայի կառավարությունը եւս 60 օրով (մայիսի 13-­ից) երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրի էկոնոմիկայում: Այդ մասին ասված է նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Gaceta Oficial հրատարակությունում հրապարակված հրամանագրի տեքստում:

Սա էկոնոմիկայում արտակարգ դրության գործողության արդեն յոթերորդ երկարացումն է 2016 թվականի հունվարից ի վեր: Այն նախագահին հնարավորություն է տալիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնակչության իրավունքները պաշտպանելու եւ Վենեսուլայում ներքին կարգուկանոնն ապահովելու համար:

Նաեւ փաստաթուղթը ենթադրում է անհրաժեշտության դեպքում քաղաքացիների սահմանադրական երաշխիքների սահմանափակում: Էկոնոմիկայում արտակարգ դրության գործողությունը երկարացվել է ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաների սկսվելու ֆոնին այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշեց լրջորեն սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը:

Որոշումը չեղյալ է հայտարարվել, բայց ընդդիմության կողմնակիցները փողոցներ են դուրս եկել պահանջելով դատարանի անդամների պաշտոնաթողությունը եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացում: Այժմ նրանք բողոքում են նաեւ Սահմանադիր ժողովի գումարման դեմ՝ այն համարելով սահմանադրությունը փոխելու փորձ:

Բողոքի ակցիաների սկսվելուց հետո երկրում սպանվածների ընդհանուր թիվը հասել է 46-­ի, տուժածների թվաքանակն անցնում է հազարից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031